Posted in Մուտք ճամբար

Հաշվետվություն 2021-2022

Վերջին օր, վերջին դասաժամ, վերջին մեդիաուրբաթ և վերջին զանգի արարողություն․․․ Այս ամենն այնքան տպավորիչ էր, որ հիշողութուններում, կարծես ես էլ էի ցտեսություն ասում դպրոցին, բայց իմ դեպքում՝ եկող տարի կրկին ողջույնով դիմավորելու համար։

Այս ուսումնական տարին այնքան ակնթարթորեն անցավ ու միաժամանակ այնքան հիշողություն թողեց։ Տարին մեկ բառով կնկարագրեմ, որպես բացահայտումների տարի։ Հենց այդպիսի մտադրությամբ էլ սկսել էի տարին ու նույն տեմպով էլ պատրաստվում եմ շարունակել այն։

Բազում նախագծերով լի տարի էր, կատարված աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ ստորև՝

Ճամփորդություններ

Քայլարշավ Դիլիջանի տեսարժան վայրերով

Նոր տարվա սկիզբը սահադաշտում

Գյումրին-Կապսը ձմեռային երանգներով

Ալեքպոլյան պատմություններ և հուշարձաններ

Գյումրիվ

Սևանի ափի վրաններով խումբը

Ճամբար

Հունիսյան հիշողությունների ճամբար

Ռազմամարզական ճամբար

Հունվարյան առաջին շաբաթը

Հունվարյան ճամբարի վերջին օրերը

Հանդիպումներ

Քաղաքական հակամարտությունները և Թումանյանի հեքիաթները

Զբոսաշրջության ոլորտը Հայաստանում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառուցվածքը

Առարկաներ

ԳԾԱՆԿԱՐ-ԳՈՒՆԱՆԿԱՐ

ESPAÑOL

ENGLISH

ԷԿՈԼՈԳԻԱ

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱՎՈՒՆՔ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՌԱԴԻՈՆՅՈՒԹԵՐ

Նյութերի թարգմանություններ՝

Իռացիոնալ որոշումների հիմքում ընկած հոգեբանությունը (վիդեոյի թարգմանություն)

Ալցհեյմեր հիվանդություն

Գոյություն ունի արդյոք հավերժական սեր

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI

Գիտություն և հրատարակչություն

Գրադարան

Պլաստիկ թափոնների վտանգը

Օտար լեզուներից թարգմանված բանաստեղծություններ՝

Ինչպես դու. Լեոն Ֆիլիպ

Աղավնին սխալվեց. Ռաֆայել Ալբերտի

Էդգար Լի Մասթերս

Անձրև իմ սրտում․ Էդգար Լի Մասթերս

Հայերենից օտար լեզու թարգմանված նյութեր՝

Պինգվինաշեն

Սիրտս նման է
Ես գժվում եմ․ Պարույր Սևակ (իսպաներենի խմբի աշակերտների թարգմանություն)

Posted in Մուտք ճամբար

2021-2022թթ․ առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս տարին համարում եմ հաջողված և մեկ բառով կբնութագրեմ, որպես բազմաբնույթ և մի շարք վառ իրադարձություններով լի տարի։ Ինչ վերաբերում է ուսումնական առաջին շրջանի ավարտին, ապա ասեմ, որ այն ինձ համար չափազանց արագ վերջացավ, միգուցե առատ գրաֆիկից էր և նաև դասերի հետաքրքիր ընթացքից։

Ճամփորդություններ

Ուսումնական շրջանի սկիզբը մեկնարկվեց ճամփորդությամբ, որը արձակուրդից հետո իր նոր աշխատանքային եռանդով կլանեց մեզ։ Սևանի ափի վրաններով խումբը տպավորված վերադարձավ բացօթյա ճամբարից և վերսկսեց իր ուսումնական գործունեությունը։

Այցելել եմ Հավուց Թառ՝ մեկօրյա ճամփորդության շրջանակներում տեսել ենք Քարերի սիմֆոնիան, Հավուց թառի վանքը, Չարենցի կամարը։

Այս ընթացքում հասցրել եմ երկու անգամ այցելել Գյումրի և վայելել այս քաղաքը երկու տարբեր գունապնակների արտացոլքի ներքո՝ աշնանային ներդաշնակ գույներով և ձմեռային սառը, բայց հեքիաթային միջավայրում։

Գյումրին աշնան գույներով

Գյումրին-Կապսը ձմեռային երանգներով

Նախագծեր, վերլուծություններ, թարգմանություններ

Կատարել եմ մի շարք նախագծեր, որոնց ընթացքում շոշափվել են հետաքրքիր և ուսուցողական թեմաներ։ Նախագծերը եղել են տարբեր առարկաներից և տարբեր ոլորտներից․

Էքստրեմալ տուրիզմ

Զբոսաշրջության ճանապարհային քարտեզ

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում

Ռեկրեցիոն ռեսուրսներ

Մոդան և էկոլոգիան

Ռեկրեցիոն ռեսուրսները Հայաստանում, Վայոց ձոր

Այլընտրանքային էներգիա

Como una sola flor desesperada

Año nuevo en países de habla hispana

Lugares famosos

Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

O. J. Simpson

Երբ նրանք մեզ կտեսնեն / When They See Us

ՅՈւՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ

«Թղթե Նոր տարի» Հովհաննես Գրիգորյան․ կինոպոեզիա

Ամանորյա կինոպոեզիա

Ամանորյա ռադիոնյութեր

Վրեժ Իսրայելյան «Թանկագին հյուրը»

«Միրհավը» Ակսել Բակունց

«Սպիտակ ձին» Ակսել Բակունց

Վանո Սիրադեղյան պատմվածքներ

Հակոբ Օշական․ «Գոլոն» արևմտահայերեն

Մխիթարյան միաբանություն

Մխիթար Սեբաստացու օրեր

Ավետիք Իսահակյանի օրեր

Պարյուր Սևակի օրեր

Music can be an effective way to treat mental illness

Unique New Year’s Eve Traditions From Around the World

Will Smith

Ալեքպոլյան պատմություններ և հուշարձաններ

Հայ Ազգային կուսակցություններ

Արևելյան հարցը

Ամենահաճելի և հետաքրքիր աշխատանքներից են թարգմանությունները, որոնք օտարալեզու բառապաշարի հարստացման հիանալի աղբյուր են հանդիսանում․

Պինգվինաշեն / Penguinashen

Volver cada verano / Վերադառնալ ամեն ամառ

Rey de España Felipe VI

Գիտություն և հրատարակչություն

Պլաստիկ թափոնների վտանգը

Կուժի և ջրի մասին առած

Աշնանային տերև

Վանական կյանք – Հովվական խնամք

«Եղևնին» Անտոն Չեխով

Հանդիպումներ

Զբոսաշրջության ոլորտը Հայաստանում

Posted in Մուտք ճամբար

Առաջին տարին․․․ Հաշվետվություն

Ուսումնական տարին վերջացավ, իսկ դա նշանակում է, որ եկավ տարին ամփոփելու, և այս արկածային ճանապարհը վերհիշելու պահը։ Համարձակորեն կարող եմ ասել, որ այս տարին ամենատարբերվողներից էր՝ իմ դպրոցական կյանքում։ Նոր միջավայր, նոր ծանոթություններ, ճամփորդություններ, խառը էմոցիաներ, բաց դռներ, հնարավորություններ․․․ այս ամենը ինձ տվեց դպրոցս։ Այժմ, ինձ լիովին սեբաստացի եմ համարում, քանի որ այս ամենի ականատեսն եմ եղել ու նաև մի մասնիկը։ Կցանկանամ նշել, որ ամենամեծ ձեռքբերումներիցս էին ընկերներս, ովքեր էլ ապահովել են մեր արկածային և գունեղ հիշողություններով լի օրերը։

Կրթահամալիրը, մեկ տարվա մեջ, կարողացավ նոր հետաքրքրություններ բացահայտել իմ մեջ։ Գծանկարը՝ ինձ համար, ոչ թե հերթական ուսումնասիրության ենթակա առարկա էր, այլ նաև դրականով լիցքավորվելու, օրը գեղեցիկ ավարտելու միջոց։

Գծանկար-գունանկար

Ինչի՞ պակաս երբեք չես զգա մեզ մոտ․․․ դե իհարկե՝ ճամփորդությունների։ Մեր ամեն մի ճամփորդությունը մի նոր հեքիաթ էր, մեկը մյուսից հետաքրքիր․

Ճամփորդություններ

Արատես

Ճամբար օր 2

Արատեսից վերադարձ

Ձյունառատ Սևաբերդը

Հունվարյան ճամբար

Իսպանախոսները Վ․ Բրյուսովի անվ․ լեզվաբանական համալսարանում

Մի ճամբարային օր` լի արվեստով

Հունիսյան ճամբարը իսպանական միջավայրում

Բյուրական, Ապարան, Գութանասար, քայլք դեպի գետնափոր քարանձավ, Էջմիածին, թանգարաններ․․․

Իսպաներեն

Միշտ ցանկություն եմ ունեցել սովորել իսպաներենը, և ահա, եկավ ժամանակը։ Մեր իսպաներենի օրերը լիովին պռոդուկտիվ և տարբերվող էին անցնում։ Ունեցանք քննարկումներ, զբոսանքներ, ֆիլմի դիտում, համտեսեցինք իսպանական, ինչպես նաև, այլ երկրների խոհանոցների ուտեստները, ճամփորդեցինք դեպի Բյուրական, և իհարկե, այդ ամենը իսպանական համ ու հոտով։

Continue reading “Առաջին տարին․․․ Հաշվետվություն”
Posted in Մուտք ճամբար

2020թ․ սպտեմբեր – դեկտեմբեր հաշվետվություն

Մոտենում է մեր ուսումնական առաջին շրջանի վերջը և կցանկանայի ներկայացնել, թե ինչպես եմ սկսել ուսումնական տարիս՝ նոր դպրոցում, և ինչ առաջադրանքներ և նախագծեր եմ իրականացրել այս ընթացքում։

Ճամբարներ

Առաջին օրերին մուտք ճամբարին էի պատրաստվում։ Հետո մասնակցեցի շատ հետաքրիր եռօրյա ճամբարի դեպի Արատես՝ Ընկեր Էմանուելի, Ընկեր Դիանայի և Ընկեր Ռինայի հետ ՝ օր 1, օր 2 և օր 3։ Վերադառնալով մասնակցեցի նաև Ընկեր Էմանուելի կողմից անցկացվող Ռազմամարզական ճամբարին։

Շուտով սկսվեց ուսումնական շրջանը և մեզ տվեցին ընտրության հնարավորություն։ Ես իրականում շատ ոգևորված էի, քանի որ կարող էի ավելի խորը ուսումնասիրել ինձ ամենաշատը հետաքրքրող առարկաները։ Ելնելով իմ հետաքրքրություններից ես ընտրեցի հետևյալ առարկաները՝

Մաթեմատիկա, որը ես մեծ հաճույքով եմ անում,

Գծանկար, քանի որ սիրում եմ նկարել,

Իսպաներեն, այս լեզուն ինձ միշտ է հետաքրքրել։

Նախագծեր

Այժմ ներկայացնեմ մի քանի նախագիծ ամեն առարկայից․

Իսպաներեն

Paruyr Sevak

La poesía española

Mi familia

Անգլերեն

Easter Island

International news about Armenia-Azerbaijan conflict

Our struggle is fair!

Էկոլոգիա

Հանքարձյունաբերության և Ամուլսարի մասին միֆեր

Հանքարձյունաբերությունը Հայաստանում

Սոթքի հանքավայր

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության և բնապահպանության մեջ

Բնապահպանական աղետներ պատերազմի ընթացքում

Տուն ֆիլմը

Իմ շրջակա միջավայրը` «Կղզի» մուլտֆիլմ

Պատմություն

Հելլենիզմը Հայաստանում

Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները

Հելլենիզմ

Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը

Վանի թագավորություն

Հայ ժողովրդի ծագումը

Մարդկության պատմության պարբերացումը, Քարի դարից միչև երկաթի դար

Հասարակագիտություն

Գլոբալիզացիա․ Տնտեսական և քաղաքական

Հիշողություն

Ուշադրություն

Էգոիզմ և Ալտրուիզմ

Ահաբեկչություն

Երևան քաղաքի ապաստարանները

Ռազմական դրությունը Հայաստանում

Պատերազմը որպես հասարակական երևույթ

Խառնվածք

Կրոնը և քաղաքականությունը

Համաշխարհային կրոններ

Հայոց լեզու

Մենք հավերժ ենք մեր լեռների պես

Գործնական քերականություն

Գրականություն

Ես եմ …

Ֆյոդոր Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Ալեքսանդր Շիրվանզադե «Արտիստը»

Վրեժ Իսրայելյան «Բարենբար»

Մհեր Իսրայելյան «Երկնքից թափվող ընկույզներ»

Մխիթար Սեբաստացու օրեր

Ոսկե աշուն

Սաադիի վերջին գարունը

Իսահակյանական օրեր

Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոնի կամուրջին․․․

Իմ Կոմիտաս

Վիլյամ Սարոյան «Ընկերների մեղքով»

Առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի

Ռաբինդրանաթ Թագոր. «Անծանոթ աղջիկը»

Բանահյուսություն

Սասնա ծռեր

Ակուտագավա Րյունոսկե «Երեք ինչու»

V դարի հայ պատմիչներ Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Թարգմանություններ

Առասպելի Թարգմանություն

Արշալուսիկ — Зарянка

Թարգմանություն — Осень

Թարգմանություն «Существует ли вечная любовь?»

La poesía española

Ավելի շատ հանձնարարություններ կան ցուցադրված իմ բլոգում։)

Posted in Մուտք ճամբար

Ռազմամարզական ճամբար

Այսօր առավոտյան մենք` 10-րդ դասարանցիներս, հանդիպեցինք Մայր դպրոցի դիմաց գտնվող մարզադաշտում, որտեղ պետք է անցկացնեինք մեր ռազմամարզական ճամբարը: Օրը սկսվեց ընկեր Էմանուելի հետ անցկացվող շարային պատրաստությունից: Մենք բավականին ժամանակ մարզվեցինք, որից հետո որոշեցինք ընդմիջել: Այս ընթացքում ես ունեցա ծանոթություններ և ձեռք բերեցի նոր ընկերներ:

Շուտով, ընկեր Միքայելը մեզ տվեց մի քանի հեծանիվ, և մենք կազմակերպեցինք փոքրիկ հեծանվարշավ: Մենք հեծանիվներով մի քանի պտույտ կատարեցինք Մայր դպրոցի շուրջը և վերադարձանք:

Մենք ժամանեցինք նաև երաժշտության սրահ, որտեղ մեզ դիմավորեց ընկեր Նելին` մեր երգուսույցը: Մենք ձայնակցեցինք նրան և երգեցինք երկու ազգային երգ` «Սարդարապատը» և «Լեբլեբիջիների խմբերգը» , որը արևմտահայերեն նշանակում է ոլոռ վաճառողների խմբերգ:

Երբ մենք դուրս եկանք դպրոցի այգի, այստեղ կատարվում էր շրջակա միջավայրի մաքրում: Մենք նույնպես մասնակցեցինք և հաճույքով կատարեցինք մեզ տրված աշխատանքը:

Այսպես ընթացավ մեր այսօրվա ռազմամարզական ճամբարը, որի ավարտից հետո մենք` որոշ Սեբաստացիներով, հավաքվեցինք դպրոցի այգում և դպրոցական օրը վերջացրինք մաֆիա խաղով:) Շատ հետաքրքիր և ուրախ օր էր, համոզված եմ գնալով ավելի ու ավելի հետաքրքիր կլինեն օրերը:)

Posted in Մուտք ճամբար

Արատեսի ճամբար Վերադարձ

Սեպտեմբերի 3` մեր վերջին օրը Արատեսում։ Այսօր մենք արթնացանք ժամանակից շուտ, քանի որ պետք է պատրաստվեինք ու վերադառնայինք Երևան։ Նախաճաշից հետո զբաղվեցինք տեղանքի մաքրությամբ։ Յուրաքանչյուրս մաքրում էր մի տարածք, որպեսզի ավելի արագ և հեշտ ավարտեինք աշխատանքը։

Մենք բոլորովին չէինք ուզում հեռանալ և անգամ առաջարկեցինք ևս մեկ օր մնալ Արատեսում, սակայն Մխիթար Սեբաստացու դպրոցում միջոցառում կար, որին պետք է մասնակցեին մեր ճամբարի ուսուցիչները։ Բայց մենք չտխրեցինք, քանի որ մոտակա օրերին նույնպես ճամբար էր կազմակերպվելու, որին մենք կրկին կարող էինք մասնակցել։

Այսպիսով կեսօրին մենք ճանապարհ ընկանք։ Երբ հասանք Սելիմի քարավանատուն, այստեղ հանդիպեցինք ՀՀ վարչապետ` պարոն Փաշինյանին և իր ընտանիքին։ Ընկեր Էմանուելը որոշ տեղեկություններ պատմեց քարավանատան մասին, ապա մենք շարունակեցինք ճանապարհը։ Մեր ժամանման վերջին վայրը Սևանի ափին գտնվող Հայրիվանքն էր։ Ընկեր Դիանան մեզ պատմեց վանքի մասին, այն համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից մեկը։ Նրա շուրջը գտնվող տապանաքարերը և խաչքարերը առանձնանում էին յուրահատուկ նախշերի բազմազանությամբ։ Բացի այդ, այստեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի կապուտաչյա Սևանը։

Մենք ավարտեցինք մեր ճանապարհորդությունը այնտեղ, որտեղից որ սկսել էինք` Մխիթար Սեբաստացու Մայր դպրոցի բակում։

Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մխիթար Սեբաստացու դպրոցին, ինչպես նաև ընկեր Դիանայի, ընկեր Ռինային և ընկեր Էմանուելին այսպիսի հետաքրքիր, ուրախ և արկածային ճանապարհորդության համար։ Ուրախ եմ, որ ունեցա նոր ծանոթություններ և ընկերներ։ Անհամբեր և մեծ ոգևորությամբ կսպասեմ մեր մյուս հետաքրքիր ճանապարհորդություններին։)

Posted in Մուտք ճամբար

Ճամբար օր 2

Սկսվեց մեր 2-րդ օրը ճամբարում։ Մենք արթնացանք ժամը 9:00 և 9:30 արդեն պատրաստ էինք ընկեր Էմանուելի հետ անցկացվող մարզանքին։ Մարզվելուց հետո նախաճաշեցինք և ուղևորվեցինք արշավի։

Մեր կանգառի առաջին վայրը Արատեսից ոչ հեռու գտնվող Հորբատեղ գյուղի գեյզերն էր։Շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր գետնի տակից մեծ ուժով դուրս գալիս հանքային ջուրը։ Ես որոշեցի փորձել ջուրը...շատ աղի էր։Ավարտելով գեյզերը ուսումնասիրելը մենք ճանապարհ ընկանք դեպի հաջորդ նշանակետ։

Որոշ ժամանակ անց մենք հասանք այն լեռը, որտեղով պետք է բարձրանայինք Սմբատաբերդ։Մենք դեռ չգիտեինք մեզ ինչ է սպասվում…բայց ամեն ինչ հերթով։ Սկզբում ճանապարհը մի քիչ դժվար էր, բայց նաև հետաքրքիր։ Փոքր ինչ ճանապարհ բարձրանալուց հետո մեր դիմաց բացվեց շատ գեղեցիկ տեսարան։ Բնությունը, լեռները, թռչունների ձայները մեր շուրջը ստեղծում էին հեքիաթային միջավայր։ Ես ամբողջ ճանապարհին հիանում էի տեսարաններով։ Երկար քայլելուց հետո մենք վերջապես հասանք Սմբատաբերդ։ Այստեղի տեսարանը նույնպես աննկարագրելի գեղեցիկ էր։ Որոշ ժամանակ անցկացրեցինք այստեղ ու արդեն ժամանակն էր վերադառնալու։ Մենք վերադառնում էինք մեկ ուրիշ ճանապարհով։ Անցանք որոշ ճանապարհ ու սկսվեց անձրև։ Սկզբում կաթիլները մեծ չէին և մենք շարունակում էինք ճանապարհը։ Բայց շուտով սկսվեց անձրև ու կարկուտ։ Մենք ոտքից գլուխ թրջված էինք…

Երբ հասանք Արատես ճաշեցինք, խաղեր խաղացինք, իսկ երեկոյան խարույկ վառեցինք։

Այս օրը լի էր արկածներով։ Ես ստացա շատ էմոցիաներ այսօրվա ճանապարհորդությունից և ինձ համար այս օրը դարձավ իմ անմոռանալի օրերից մեկը։

Posted in Մուտք ճամբար

Ճամբար օր 1

Այսօր առավոտյան սկսվեց մեր արշավը դեպի Արատես։ Մենք հանդիպեցինք Մխիթար Սեբաստացու Մայր դպրոցի դիմաց, որտեղից էլ ճանապարհ ընկանք։ Ճանապարհի ողջ ընթացքում ընկեր Էմանուելը շատ կատակներ էր անում ու մենք լռության մեջ չէինք նստում։

Առաջին վայրը, որ ժամանեցինք` Արենու Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Ես առաջին անգամ էի այստեղ, և բավականին հետաքրքիր վայր էր։ Եկեղեցու կողքից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Արենի գյուղը։ Այն կարծես գեղեցիկ պատկերներով գորգ լիներ, որը փռված էր մեր ոտքերի տակ։

Մեր հաջորդ կանգառը եղավ Թռչունների քարանձավը։ Այստեղ մեզ ուղեկցեց գիդը, ով պատմեց քարանձավի բոլոր բացահայտումների մասին։ Այս քարանձավում է գտնվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որը դեռ բացահայտված չէր կանացի է, թե տղամարդու։ Գտել էին նաև երեք գանգ, երկուսը տղամարդու, մեկը` կնոջ։ Խոնավության շնորհիվ աղջկա գանգում պահպանվել էին ուղեղի որոշ մնացորդներ ։Նրանց տարիքը, ըստ հետազոտողների, կլիներ 13-16։ Քարանձավում կային չղջիկներ, որոնց մենք չտեսանք, քանի որ նրանք քնած էին։ Այստեղ ժամանակին զբաղվել էին գինեգործությամբ և կուժերը պահվել էին հողի տակ, որպեսզի շփում չունենային օդի հետ։

Շարունակելով ճանապարհը` մենք ժամանեցինք Արատես։ Այստեղ որոշ ժամանակ հանգստանալուց հետո ուղևորվեցինք դեպի Արատեսի վանք։ Վանքի կամարները պահպանվել էին, իսկ տանիքը` ոչ։ Ապա փոքր խմբով, ընկեր Էմանուելի հետ ուղևորվեցինք Արատեսի կիրճ։ Ճանապարհը փոքր ինչ դժվար էր, բայց մենք հաղթահարեցինք այն,և մեր դիմաց բացվեց շատ գեղեցիկ տեսարան։

Երեկոյան մենք խարույկ վառեցինք ու վայելում էինք կիթառի մեղմ ելևէջները, ինչպես նաև ձայնակցում ։ Այսօր` սեպտեմբերի 1-ին, մեր խմբի անդամներից մեկի` Դուրանի, ծննդյան օրն էր, որը նույնպես նշեցինք։

Այսօր բավականին առատ և հետաքրքիր օր էր, մեծ ուրախությամբ սպասում եմ հաջորդ օրվան։

Posted in Մուտք ճամբար

Սմբատաբերդ

Բարև։)

Ավարտելով Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 դպրոցը ես որոշեցի գալ Մխիթար Սեբաստացու ավագ դպրոց։ Առաջին երեք օրվա ընթացքում մենք ծանոթացանք և հետաքրքիր զրույցներ ունեցանք այստեղի ուսուցիչների հետ ու շրջեցինք դպրոցում։

Հանդիպումներից հետո, սեպտեմբերի 1-3 մենք պետք է գնանք արշավ դեպի Արատես։ Մինչ Արատես հասնելը մենք կժամանենք նաև այլ վայրեր, որոնցից մեկը Սմբատաբերդ է։

Սմբատաբերդը (Ջաղաց Քարի բերդ) գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Այն ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ։ Սմբատաբերդը ունի 3 մուտք, որոնցից հյուսիսյանը գլխավորն է։ Բերդը ծովի մակերևույթից բարձր է 2000մ ։

Անհամբեր կսպասեմ այս հետաքրքիր ճամբարին։)

Posted in Մուտք ճամբար

Մուտք ճամբարի 2-րդ օր

Բարև:)

Մուտք ճամբարի 2-րդ օրը նույնպես բավականին հետաքրքիր անցավ: Առաջին հերթին մենք ծանոթացանք և զրուցեցինք պարոն Տիգրանյանի` պատմության ուսուցչի հետ: Նա պատմեց տարբեր թեմաների մասին և մենք մեծ հետաքրքրությամբ լսում էինք նրան:

Ապա մենք ծանոթացանք տիկին Սոֆյայի հետ: Նա մեզ ուղեկցեց դեպի հարևան մասնաշենք, մենք շրջեցինք և ուսումնասիրեցինք դպրոցը: Հետո նստեցինք և շատ հաճելի զրույց ունեցանք տիկին Սոֆյայի հետ և չզգացինք, թե ժամանակը ինչքան արագ անցավ:

Վերադառնալով ընկեր Լիլիթի մոտ սկսեցինք զբաղվել բլոգավարությամբ:

Այս օրը բավականին ուրախ էր և հագեցած: