Posted in Լուսաբանում

Նոր տարվա սկիզբը սահադաշտում

Ասում են՝ ինչպես տարիդ սկսես, այնպես էլ կանցկացնես․ հետևելով այս խոսքին, որոշեցի տարին լցնել արկածային և զվարճալի օրերով։ Նոր տարվա արկածների սկիզբը որոշեցինք սկսել սահադաշտում։ Բոլորս ոգևորված էինք, քանի որ արդեն կանխազգում էինք՝ ինչպիսի ուրախ և դրական լիցքերով օրվա սկիզբ ենք ունենալու։

Սահադաշտը լիովին մեր տրամադրության տակ էր։ Դե արի ու որքա՜ն ուզում ես սահի՛ր, ընկի՛ր, վե՛ր բարձրացիր ու կրկին անգամ փորձիր նոր հնարքներ․․․ Այդ միջավայրը այնքան արագ ձևավորվեց, որ շուտով բոլորս հմտացանք մեր զվարճալի գործում։

Իրականում, այդքան էլ հեշտ չէ միանգամից ընտելանալ նոր պայմանների․ այս դեպքում՝ կոշիկները փոխարինել չմուշկներով, իսկ հողը՝ սառցե հատակով։ Այնուամենայնիվ, բոլորիս մոտ էլ հաջողվեց իրագործել մեր մտադրությունները սահադաշտում։

Յուրաքանչյուրս ստացանք մի բուռ էմոցիաներ, որոնք դեռ երկար կմնան մեր հիշողություններում, որպես ձմեռվա խինդով լի մի օր։

Leave a comment