Posted in Գրականություն

Քերեսթեչյան Շահնուր

1922 թվական, Պոլիս Ֆրանսիացի գրողն հայտնի է Արմեն Լյուբեն գրական անունով: Շահնուրը սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկն է, որը սկիզբ է դրել նահանջի գրականությունը և առաջինը անդրադարձել հայերի ձուլման ցավոտ հարցին: Նահանջ առանց երգի վեպում ազգային խնդիրները ներկայացվում են սիրային սյուժեի միջոցով:

Օտար բարքերի բարոյական օրենքների մեջ հայտնված հայ երիտասարդի համար սերը դառնում է նահանջի, ազգայինը կորցնելու ճանապարհներից մեկը: Ըստ Շահնուրի, ազգի պահպանության կարևոր օղակը ընտանիքն է, որի քայքայումից էլ սկսվում է ազգայինի կորուստը: Վեպում սերն ու հայրենիքը գտնվում են տարբեր դիրքերում, ու նաև այդ պատճառով է սկսվում նահանջը

Posted in Գրականություն

Հայ Մեծերը Թումանյանի մասին

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:

…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից՝ և՛ Դվալը, և՛ Լալվարը, և՛ ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…

ԼԵՈ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ

Այո՛, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք:

ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:

Զ. ԵՍԱՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:

Մ. ՍԱՐՅԱՆ

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:

Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:

Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:

Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

Posted in Պատմվածքներ, Գրականություն

Վրեժ Իսրայելյան «Թանկագին հյուրը»

Վրեժ Իսրայելյանի «Թանկագին հյուրը» պատմվածքում իրադարդարձությունները ուղիղ կապված են պատերազմի և դրա հետավանքների հետ։ Հակոն՝ Մռովի Արծիվը, պատերազմի ակտիվ մասնակիցներից էրր, ով հաղթանակել էր Մռով լեռան ճակատամարտում։ Իսկ իր անվանումը ստացել էր հենց մարտի դաշտում, ուր թողել էր իր աչքի առաջ կռված և զոհված իր մարտընկերներին։ Այնուամենայնիվ հրամանատարը ոգեշնչել և վստահություն էր ներշնչել նրան ասելով․ «Հակո, կյանքիդ մեռնեմ, էս ի՞նչ արեցինք։ Ասա, դու հո գիտես ինչ արեցինք։ Հազար տարվա մեր խեղճությունը այս լեռն տակ թաղեցինք: Հակո, ախպերս, գիտե՞ս, որ դու պատմություն ես»։ Հակոն անկեղծության և ճշմարտության որոնումները կատարում էր բոլորից առանձնացված մի փոքրիկ անկյունում ՝ ձեղնահարկում։ Կինը երբեմնի հիշեցնում էր ամուսնուն իրենց վիճակի մասին՝ բողոքելով․ «Մռովի Արծիվը Երևանում հավ է դարձել»։

Մելոն Հակոի մանկության՝ գերազանցիկ առաջադիմությամբ ընկերն էր, ով այդ ժամանակ պատգամավոր էր և բարձր պաշտոն զբաղեցնելով, բավականին պատշաճ կերպով պահում էր իր ընտանիքը, ինչը չէր կարելի ասել հաղթանակած, բայց դատարկ դրամապանակով վերադարձած Հակոի խղճուկ կյանքով ապրող ընտանիքի մասին։ Մելոն պատերազմիր առաջին իսկ օրերից չքվել էր բոլորի աչքից և հեռացել Մոսկվա, բայց դրական արդյունքի մասին իմանալով վորադարձել էր և սպասում էր կարևոր և թանկագին հյուրի այցելությանը։ Չնայած, որ Հակոն ծանր դեպքերի ականատես էր եղել և վերադառնալով իր տեղը չէր կարողանում գտնել, նրան շատ ցավեցրեցին այն խոսքերը, որոնք Մելոն հատուկ իրեն ուղղեց․ «Հակո ջան, կներես, որ քեզ չեմ հրավիրելու: Նա ասաց, որ ավելորդ մարդիկ չլինեն: «Ավելորդ» բառը Հակոյին ցնցեց»։ Այդ օր Մելոյենց տուն եկավ հրամանատարը, ով ավելորդություններ չէր ցանկացել։

Մռով սարի արևն աշխարհը կտրեց, եկավ ու լուսամուտի ծերպից Հակոյի աչքը խրվեց։ Ցավը նրան հետ շպրտեց։ Ողբերգությունը ներս մտավ ներքին վերջույթներից, սառը դողէրոցքով սողոսկեց մարմինն ի վեր, լցվեց մարմնի բոլոր ծակուծուկերը և վայրի մոլուցքով տապալելով բոլոր արգելակները, խուժեց ուղեղից ներս:
– Հրամանատա՛ր, ախպե՛րս, էս ի՜նչ արեցինք… էդ ե՞ս եմ ավելորդը…
Էս հո պատմություն է, հրամանատար,– ցավից ոռնաց Հակոն, և ձեռքը որոնեց, գտավ թախտի տակ թաքցրած ավտոմատը:

Պատմվածքի իմաստը այնքան խորը կապ ուներ ներկայիս իրադարձությունների հետ։ Նենգ և երկերեսանի մարդիկ դեռ գրավում են իրենց տեղը հնացած նստարաններում և տեղ չեն տալիս արդարությանն ու անկեղծ և բարի սրտով հասարակությանը, ովքեր թերևս քիչ քանակ են կամում և մեր հերոսի նման շատ դեպքերում միջոցներ չեն ունենում։

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Իմ մասին

Հավատում եմ հրաշքներին…

Նստած ես պատուհանի կողքին, իսկ պատուհանի այն կողմում ձմեռն իր ճերմակ գունապնակն է տարածել շորջբոլորը: Ձմռան շունչը մեզ հուշում է, որ Նոր տարին մոտ է, իսկ միտքը սավառնում է ապրած տարիների ջերմ հիշողություններում և հնարավորություն տալիս ևս մեկ անգամ թերթել հուշատետրը և վերապրել անցած ուղին…

Դպրոցական շրջանը կարող եմ բաժանել երկու փուլի՝ մինչև Մխիթար Սեբաստացի գալը և ժամանումից հետո այս դպրոցում սովորելը։ Սեբաստացի դառնալը ինձ համար առաջին իսկ օրվանից հաճույք էր, քանի որ ծանոթացա ընկերներիս հետ, ովքեր դարձան վառ առօրյայիս բաղկացուցիչ մասը։ Երեք տարվա ընթացքում դառնում ենք, կարծես՝ «հարյուր տարվա ընկերներ», բայց և նույն երեք տարին այնքան արագ է թռնում, ասես թե ժամանակը շտապում է թերթել հին տարվա էջերը և նոր մտքերով ու նպատակներով լի գլուխ սկսել։

Ինչ խոսք, այս տարին չէր ափսոսացել և շատ անսպասելի ու արկածային ճանապարհներ էր բացել իմ առջև, ինչը համարում եմ մեծ հաջողություն և անմոռանալի հիշողությունների անսպառ պաշար։ Յուրաքանչյուր տարին յուրահատուկ է՝ ընթացքում ապրած էմոցիաներով, նվաճումներով և նոր զարգացումներով առատ։

Չնայած, արդեն նշեցի ամեն տարվա ինքնատիպ լինելը, համոզված եմ, որ գալիք տարին ամենատարբերվողներից է լինելու։ Բոլորս մեծ քայլ ենք կատարում դեպի նոր ուղի, որը դեռ չենք տեսել, որով դեռ չենք անցել…Այս տարին խոստանում է լինել առատ նոր փորձություններով, նոր դռներ բացել մեր առջև, օգնել բացահայտել մեր նոր ունակությունները և իհարկե գործել անսպասելիորեն։

Posted in Պատմվածքներ, Գրականություն

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ»

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ» պատմվածքը մի տղայի մասին է, ով հեռվից եկել էր մի դեղատուն։ Նա վերցրել դեղատոմսը, իր հոր նկարը և հավաստիացված լինելով, որ այս դեղատանը կան իրեն անհրաժեշտ դեղերը, շտապել էր այստեղ։ Երբ դեղատոմսը տվեց աշխատակցուհուն, նա ասաց, որ այդ դեղերը վրջացել են արդեն։ Այդ լսելով տղան ցույց տվեց իր հոր լուսանկարը և սկսեց պատմել նրա մասին, թե ինչպիսի հայտնի դերասան է իր հայրը։ Աշխատակցուհին ասաց, որ չի ճանաչում, տղան զարմացավ և շարունակեց պատմել, թե իր հյաարը ինչ դերեր է զբաղեցրել։ Աշխատողներից երկուսը տեսնելով հոր նկարը ճանաչեցին նրան, այդ փաստից տղան ավելի ոգևորվեց և սկսեց ավելի մեծ ոգևորությամբ պատմել իր հոր աշխատանքի մասին և ցույց տվեց նրա շահած մրցանակներից մեկը՝ սիմորղ թռչունը։ Տղան հավատացնում էր, որ եթե իր հայրը այստեղ լիներ, ապա շատերը կմոտենային և կցանկանային նրա հետ նկարվել և նրանից ստորագրություն վերցնել։ Տղան պատմելով իր հոր մասին և ցուցադրելով նրա նկարն ու մրցանակը, մարդկանց ամբոխ հավաքեց իր շուրջը։ Դեղատան աշխատողն՝երից մ՝եկը՝ սպիտակահեր մի տղամարդ, մոտեցավ և ևս մեկ անգամ ասաց, որ իրենք չունեն անհրաժեշտ դեղերը, և որ պետք չէ դեղատանը այսքան մարդիկ իրար գլուխ հավաքվեն։ Սակայն տղան պնդում էր, որ բոլորը պետք է ճանաչեն իր հորը և տան դեղերը։ Մի պահ տղա վատ զգաց իրեն և տղամարդը նրան շոկոլադ առաջարկեց։ Տղամարդը վերցրեց դեղատոմսը և զանգեց ինչ-որ մեկին։ Տղան շատ ուրախացավ։ Հետո նա տղայից ուզեց իր հոր համարը և զանգելով նրան, ասաց որ նրա տղա շատ “թանկարժեք” է։ Ապա տղամարդը առաջարկեց հոր ապաքինվելուց անմիջապես հետո հանդիպել և մի հաճելի զրույց ուենալ նրա հետ։ Տղամարդն ասաաց, որ ինքը նույնպես տղա ունի ում չի տեսել տասներկու տարի, միայն զանգով է խոսել։

Այսպիսով տղա համառ գտնվելով, ի վերջո հասավ իր նպատակին և ստացավ անհրաժեշտ դեղերը։ Նա նաև բարձրացրեց իր և հոր պատիվը և ճանաչումը։

Posted in Español, Հայոց լեզու, Գրականություն, Թարգմանություն

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI

Թագավորը, որպես պետության ղեկավար, ամեն տարի Սուրբ Ծննդյան նախօրեին փոքրիկ ելույթ է ունենում՝ Սուրբ Ծննդյան ուղերձի տեսքով։ Դա ամենաանձնականն է բոլոր նրանցից, ում նա ասում է ամբողջ տարվա ընթացքում: Պետության ներկայիս ղեկավար Ֆելիպե VI-ը հայտնի է նրանով, որ բոլորի աչքում է եղել իր ծննդյան պահից՝ 1968 թվականի հունվարի 30-ին, 52 տարի առաջ:

Ո՞րն է Ֆելիպե VI-ի ամբողջական անունը

Իսպանիայի թագավորը մկրտվել է մի քանի անուններով՝ ավանդույթ հավաքելու և որոշ նախնիների հիշելու համար, սովորական սովորություն նորածինին անվանակոչելիս։ Աշխարհիկ անունը Ֆելիպե Խուան Պաբլո Ալֆոնս է՝ Բուրբոնի և Հունաստանի բոլոր սրբերից:

Ո՞ր թիմի արքան է

Թագավորը բավական բարձրահասակ էր բասկետբոլ խաղալու համար, բայց նա ավելի շատ թենիս, դահուկ և առագաստանավ է խաղացել։ Նա մասնակցել է 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերին՝ լինելով նաև Իսպանիայի պատվիրակության դրոշակակիրը։ Նա միշտ ցանկացել է հատուկ աջակցություն ցուցաբերել իսպանացի մարզիկներին, և նա առանձնահատուկ հարաբերություններ ունի նրանցից մի քանիսի հետ: Պաշտոնական տրամաբանությամբ այս աջակցությունն ընդհանուր է, բայց մանկուց նա ասոցացվում է ֆուտբոլային թիմի հետ. նա Մադրիդի «Ատլետիկոյի» կողմնակիցն է։

Continue reading “Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI”
Posted in Գրականություն, Թարգմանություն

Գիտություն և հրատարակչություն

Գրադարան և թանգարան․ Այս երկու հաստատությունները տպավորիչ ձևով ներկայացնում են հայ մշակութային արժեքները և տալիս են լիիրավ հնարավորություն, ոչ միայն գերմանախոս երկրներին՝ ուսումանսիրելու հայոց հետաքրքիր պատմությունն ու մշակույթը:

Գրադարանը իր 2600 թանկագին հայ ձեռագրերով, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարին, իր մոտավորապես 120.000 հայերեն հատորներով և 15.000 օտարալեզու աշխատանքներով նվիրված հայ ազգի պատմության և մշակույթին, մեծագույն հավաքածուներից է հայկական սփյուռքում: Մխիթարյան վանքի գրադարանում է գտնվում հայ մամուլի մեծագույն և հնագույն հավաքածուն, որը հաշվում է շուրջ 70.000 հատոր:

Հայկական մետաղադրամների ամենամեծ հավաքածուի հետ մեկտեղ, որի հնագույն նմուշները հասնում են մինչև նախաքրիստոնեական 4-րդ դար, թանգարանը պահպանում է հայ ժողովրդական արվեստի բացառիկ գործեր՝ գորգեր, հախճապակիներ, արծաթագործության և եկեղեցական արվեստի ստեղծագործություններ: Մանավանդ տեսնելու արժանի է նկարների հարուստ հավաքածուն, հայ նկարիչների և նոյնիսկ նկարչական ընտանիքների գործերով (Նաղաշ՝ 18-րդ դար և Այվազովսկի՝ 19. դար):

Հրատարակչություն և գրավաճառություն․ Վանականները շարունակում են իրենց հայագիտական հրատարակությունները «Հանդոս Ամսօրեայ» ուսումնաթերթով, ինչպես նաև 1889թ.-ից լույս տեսնող «Ազգային մատենադարան» մատենաշարով, որը մինչև այժմ 241 հատոր է լույս ընծայել: Սույն մատենաշարի որպես լրացուցիչ՝ լույս է տեսնում նաև գերմաներենով „Studien zur armenischen Geschichte“ ՝ Հայոց պատմության ուսումնասիրություններ շարքը:

Մխիթարյան Միաբանության աղբյուր