Posted in Իրավունք

Դատական համակարգը Հայաստանում

Դատարանը պետության կողմից ստեղծված մարմին է, որը իրականացնում է արդարադատությունը։ Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները՝ Հայաստանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

ՀՀ դատարանների ամբողջությունը բաժանավում է 2 ենթահամակարգերի՝

  • Սահմանադրական դատարան
  • ընդհանուր իրավասության դատարան (առաջին, վերաքննիչ, վճռաբեկ ատյանի դատարաններ

Դատական յուրաքանչյուր գործ առաջին հերթին քննվում և լուծում է ստանում առաջին ատյանի դատարանում։ Դատական սխալի դեպքում գործը ենթակա է վերաքննիչ դատարանում քննության։ Այնուհետև դատական ակտը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։

Վերաքննիչ դատարան

Վերաքննիչ դատարանները վերանայում են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը։

Հայաստանում գործում են՝

  • վերաքննիչ քաղաքացիական դատարանը
  • վերաքննիչ քրեական դատարանը

Դրանց դատական տարածքը ՀՀ ամբողջ տարածքն է, իսկ նստավայրը գտնվում է Երևանում: Դատարանը կազմված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահից և 16 դատավորից։ Դատարանն ունի աշխատակազմ, որը ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով և այլ իրավական ակտերով։ Դատարանին կարելի է դիմել փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով։

Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքները քննվում են երեք դատավորի կազմով: Այլ դատական ակտերի դեմ բերված բողոքները վերաքննիչ դատարանի դատավորը քննում է միանձնյա: Դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը կարող է մերժել վերաքննիչ բողոքը, ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել վերաքննիչ բողոքը, հաստատել կողմերի հաշտության համաձայնությունը և այլն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն վերանայում է գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը: Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու միջոցով ստուգում է դրանց հիմնավորվածությունը, օրինականությունը և արդարացիությունը: Վերաքննիչ դատարաններն ավելի արդյունավետ են դարձնում մարդու իրավունքների դատական պաշտպանությունը, քանի որ բարձրանում է ստորին ատյանի դատարանների պատասխանատվությունն իրենց կայացրած ակտերի համար և նվազագույնի են հասցվում դատական սխալները։ Օրենքով սահմանված այդ հիմքերից է դատական սխալը, այսինքն՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր հանգամանքները:

Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

  • գործին մասնակցող անձինք,
  • դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,
  • գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող ակտ:

Վերաքննիչ բողոք բերելիս այդ անձինք պետք է պահպանեն վերաքննիչ բողոք բերելու ժամկետները: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Բացառություն են այն դեպքերը, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վերաքննիչ բողոք բերող անձինք պետք է ունենան վերաքննիչ բողոք բերելու հիմքեր:

Posted in Իրավունք

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը երկկողմանի պայմանագիր է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը գործատուի համար որոշակի աշխատանք կատարելու դեպքում, ստանում է պարգևավճար սահմանված կարգով։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավանորմերը։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

Հոդված 3.1. Խտրականության արգելումը

 1. Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:

2. Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:

Posted in Իրավունք

Ընտանեկան իրավունք

Ընտանեկան իրավունքը իրավունքի առանձին ճյուղ, որը առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։ Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն։ Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով։ Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել։ Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն։ Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները։

Continue reading “Ընտանեկան իրավունք”
Posted in Իրավունք

Նոր տեխնոլոգիաներ հին դպրոցներում

Շատերս նկատած կլինենք և անգամ այդպիսի իրավիճակների հետ առնչված կլինենք, որ դպրոցներում արգելվում է հեռախոսներ բերել և օգտագործել։ Մենք կներկայացնենք, թե ինչ դեպքեր կարող են պատահել, կապի հաստատման միջոցի՝ հեռախոսի բացակայության դեպքում։

ՀՀ օրենքը հանրակրթության մասին

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոված 31․ Գույքի բռնագրավում

Ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը

Որոշ դպրոցներում, իբրև դաստիարակչական նպատակներով առգրավվում են աշակերտների անձնական իրերը (հեռախոս, ականջալար և այլն)։ Այդպիսով ոտնահարվում են անձի իրավունքները։

Հայաստանի կրթական հաստատություններից մեծամասնությունում կապի հաստատման միջոցների (հեռախոս) առկայությունը աշակերտի մոտ չի թույլատրվում։ Նմանատիպ մոտեցումը կարող է առաջ բերել մի շարք խնդիրներ՝ սկսած ծնողների անհանգստացումից, վերջացված՝ որոշ անկառավարելի և չհաշվարկված իրավիճակներում հայտնվելուց։ Ոչ մի ոք ապահովագրված չէ որոշ պատահարներից, որոնք կարող են հանդիպել ամեն ակնթարթի։ Իսկ այդպիսի իրավիճակներում առաջնային է կապ հաստատել ծնողների կամ այլ վստահելի անձանց հետ (911, հրշեջներ, ոստիկանություն)։

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ հոդված 33․ Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը (1 և 2 կետերը)

Ներկայացնենք ժամանակին բավական ակտուալ թեմա, որի ականատեսը շատերս ենք եղել։ Նիգերիայում տերորիստները առևանգել են 300ից ավել աշակերտ դպրոցներից։ Կապի միջոցի՝ հեռախոսի, առկայության դեպքում այս թիվը հնարավոր կլիներ հասցնել մինիմալի։

Հոդված 27․ Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները (2․ 4)

Էլեկտրոնային դասագրքերի օգտագործումը դասապրոցեսում բջջային սարքերով

  1. 2012 թվական – 42 %
  2. 2014 թվական – 60 %
  3. 2016 թվական – 66 %

Ամեն տարի գրանցվում է աճ, որտեղից ուղիղ համեմատական կարող ենք տանել, որ էլեկտրոնային դասագրքերը ավելի արագ հասանելի են և շահավետ։

Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային դասագրքերը ավելի մատչելի են, քան սովորական քոլեջի դասագրքերը: Որոշ դեպքերում թվային դասագրքերը կարող են արժենալ 40-50%-ով ավելի քիչ, քան ֆիզիկական օրինակները, թեև խնայողությունները միշտ չէ, որ այդքան բարձր են: Ցանկացած տեղ, որտեղ դուք ունեք ինտերնետ ազդանշան, կարող եք աշխատել ձեր դասընթացի վրա: Տեքստերի մեծ մասը կարելի է դիտել ստանդարտ նոութբուքի, հեռախոսի կամ էլեկտրոնային ընթերցողի միջոցով: Դուք կարող եք աշխատել գնացքում, ավտոբուսում և նույնիսկ ինքնաթիռում:

Շատ դպրոցներ արտերկրում ավելի հարմարվողական են դարձնում առցանց ուսուցումը: Կոլորադոյի պետական համալսարանի Գլոբալ կամպուսը հիմնականում առաջարկում է իրենց վիրտուալ դասարանների բոլոր հնարավորությունները բջջային հարմարվողական հավելվածներում:

Posted in Իրավունք

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Հռչակագիրը

Հոդվածներ, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդու իրավունքների պահպանան համար, որոնց հետ համաձայն եմ և որոշ չափով՝ ոչ։

Միանշանակ համաձայն եմ երկրորդ հոդվածի հետ, քանի որ ոչ ոք չի ընտրում, թե ինչպիսի արտաքինով պետք է ծնվի և արտաքինի հետ կապված որոշ առանձնահատկությունները, որոնք ոմն ստանդարտների չեն համապատասխանում, երբեք չպետք է խթարեն մարդու իրավունքները:

Հոդված 2.

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:

Հոդված 5.

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Հոդված 7.

Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:

Հոդված 13.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:

Հոդված 19.

Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Հոդված 23.
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:

3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:

4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:

Հոդված 24.

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:

Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

Հոդված 29.
2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով:

Posted in Իրավունք

Երբ նրանք մեզ կտեսնեն / When They See Us

«Երբ նրանք մեզ կտեսնեն» ( When They See Us), 2019 թվականի ամերիկյան սերիալ է, որն ստեղծել է ռեժիսոր Ավա Դյուվերնեյը։ Սերիալի իրադարձությունները հիմնված են 1989 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած դատական քննության վրա, որը նաև անվանում են «Կենտրոնական պարկի հնգյակի» գործ։ 

Սերիալի սյուժեի հիմքում ընկած են 1989 թվականին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրական իրադարձություններ, երբ Յուսեֆ Սալաամը, Քևին Ռիչարդսոնը, Ռայմոնդ Սանտանը, Քորի Ուայզը և Անտրոն Մաքրեյը դատապարվել են 1989 թվականի 19-20-ի գիշերը Նյու Յորքի Կենտրոնական պարկում 28-ամյա Թրիշա Մեյլիին բռնաբարելու համար։ Մեղավոր ճանաչված հինգ դեռահասները դատապարտվել են 6-13 տարի ազատազրկման։

Բոլոր մեղադրանքները նրանից հանվել են 2002 թվականին՝ այն բանից հետո, երբ հանցագործությունը խոստովանել է 30-ամյա Մաթիաս Ռայեսը, որն այդ պահին արդեն այլ դատական գործերի համար բանտային կալանք էր կրում։ Ռայեսի մանրամասն ցուցմունքները և ԴՆԹ-դրոշմումը հաստատել են նրա մեղավորությունը, «արդարացված հնգյակի» նկատմամբ բոլոր դատավճիռները չեղյալ են հայտարարվել։ 2014 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «հնգյակի» անդամները ստացել են 1 միլիարդ դոլարի չափով ռեկորդային փոխհատուցում՝ ազատազրկման յուրաքանչյուր տարվա համար։

Սերիալի երկրորդ մասում ցույց է տրվում, թե ինչ է տեղի ունենում հերոսների հետ ազատ արձակվելուց հետո։ Հեռուստադիտողն իմանում է այն մասին, թե ինչ դժվարությունների են բախվում այն կերպարները, որոնք ստիպված են վերակառուցել իրենց հարաբերությունները հասարակության հետ, աշխատանք փնտրել և կարգավորել իրենց ֆինանսական վիճակը։

Գործով մեղադրյալները չափազանց դրական են արտահայտվել սերիալի մասին՝ գնահատելով նրա դերը իրենց պատմության, ինչպես նաև ԱՄՆ-ում ռասիզմի խնդրի, հատկապես արդարադատության ամերիկյան համակարգի շրջանակներում իրազեկվածության բարձրացման և ուշադրության գրավման գործում։

Posted in Իրավունք

O. J. Simpson

Where the Real People vs. O.J. Simpson Trial Players Are Now - E! Online -  CA

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ և դերասան Օ․ Ջեյ Սիմփսոն։ Դերասանը մարմնավորել է դետեկտիվ Նորթբերգի դերը «Մերկ ատրճանակը» հայտնի եռերգության մեջ։

Այնուամենայնիվ, Օ.Ջեյը հայտնի դարձավ կրկնակի սպանության աղմկահարույց գործով: NFL-ի նախկին աստղը կասկածվում էր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա սիրելիի՝ երիտասարդ մատուցող Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ 1994 թվականի հունիսի 12-ին։ Կար հանցագործության պատահական ականատես, ով եկել էր տուժողի տուն՝ ռեստորանում ընթրիքին մնացած մոր բաժակները վերադարձնելու համար։ Սիմփսոնն արդարացվել է երդվյալ ատենակալների կողմից։ 1995 թվականին նա արդարացվել է և խուսափել մահապատժից։ Շատ ավելի խիստ պատժից խուսափելու համար նրան օգնեցին փաստաբանները, ովքեր իրենց որակավորման մակարդակի համար ստացել էին «փերիների թիմ» մականունը՝ Ռոբերտ Քարդաշյանը և Ջոնի Քոքրանը: Համաձայն ամերիկյան արդարադատության համակարգի, հետագա քաղաքացիական դատավարությունը Սիմփսոնին մեղավոր ճանաչեց իր նախկին կնոջ և Ռոն Գոլդմանի մահվան մեջ: Դատարանը Սիմփսոնին պարտավորեցրել է 33,5 մլն դոլար տուգանք վճարել։

Սա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ (ավելի քան 9 ամիս), որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։ «Սա հասարակության կողմից ամենադատապարտելի արարքն է։ Կալիֆոռնիայի քրեական օրենքի համաձայն՝ նա պատժվում է մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման իրավունքի։»

«Եթե ես դա անեի» գիրքը

2006-ի աշնանը Օ.Ջեյ Սիմփսոնի «Եթե ես դա անեի» գրքի ծրագրված հրատարակությունը, որում նա առաջ է քաշում Բրաուն-Սիմփսոնի և Ռոնալդ Գոլդմանի սպանությունների «հիպոթետիկ» նկարագրությունը, եթե դա ինքն է արել։ Սա հասարակական խիստ քննադատության պատճառ դարձավ, և գիրքը չեղարկվեց: Քանի որ երկրորդ դատարանում Սիմփսոնը պարտավոր էր մեծ գումար վճարել իր զոհերի ընտանիքներին, նա սնանկ ճանաչվեց և կորցրեց այս գրքի իրավունքները։ Այն թողարկվել է 2007 թվականին «Եթե ես դա անեի. մարդասպանի խոստովանություններ» վերնագրով, որի սկզբնական տեքստին ավելացրել են մեկնաբանությունները Գոլդմանի ընտանիքի կողմից, Պաբլո Ֆենհվեսը: «Ուրվականը», ով ստեղծել է բնօրինակ գիրքը, Սիմփսոնի հարևանը և դատախազության վկան և լրագրող Դոմինիկ Դաննը։

Ռասայական կողմ

Այն, որ մեղադրվողը սևամորթ էր, իսկ զոհերը՝ սպիտակամորթ, ի սկզբանե գործին տվել է ռասայական շեշտադրություն։

Պաշտպանող կողմը պնդում էր, թե տեղի է ունեցել ոստիկանության դավադրություն «ռասիստական ​​համոզմունքների պատճառով»։ Լոս Անջելեսի ոստիկանությունը նման համբավ է վաստակել Ռոդնի Քինգին դաժանորեն ձերբակալելուց հետո։ Ձերբակալության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողներին արդարացնելուց հետո քաղաքում բռնկվել է «1992 թվականի անկարգությունը»։

1995 թվականի հոկտեմբերի 3-ին՝ գործընթացի ավարտի օրը, դատավարությանը չմասնակցող բնակչության շրջանում անցկացված հարցման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 73%-ը համաձայն է եղել մեղադրանքի հետ, իսկ 27%-ը` դեմ։ Վիճակագրությունն արտացոլում է այն ժամանակվա սպիտակ մեծամասնության և գունավոր փոքրամասնության հարաբերակցությունը։ Այլ աղբյուրներ պնդում են, որ նույնիսկ մինչ այն պահը, երբ պաշտպանությունը մեծապես խաթարել է հասարակության վստահությունը մեղադրանքի դիրքորոշման մեջ, միայն սպիտակամորթ քաղաքացիների 60%-ը և աֆրոամերիկացիների 12%-ն է վստահ եղել մեղադրյալի մեղսավորության մեջ, իսկ ավելի ուշ հասարակական կարծիքը հակված էր արդարացնելու մեղադրյալին։ Դատական նիստի ժամանակ 12 երդվյալ ատենակալներից սևամորթ էր 8 կին և 1 տղամարդ, լատինոամերիկացի՝ 1 հոգի, իսկ սպիտակամորթ՝ միայն 2 կին։

Հանցագործության վայրն ուներ արյան հետք

ՕJ Սիմփսոն

Դատավարության ընթացքում քննարկվեց արյան հետքը: Բրաուն Սիմփսոնի հանցագործության վայրում շատ ապացույցներ կարելի էր գտնել: Սա ներառում էր արյան հետք, որը ճանապարհ էր անցնում Բրաուն Սիմփսոնի բնակարանի մի քանի տարածքներում: Այս լուսանկարն արվել է Սիմփսոնի դատավարության ընթացքում սպանությունների համար: Վերոնշյալ լուսանկարում ոստիկանությունը ժյուրիին է ներկայացնում արյան հետքը: Այն կարծես տանում է մի քանի սենյակներով և սանդուղքով վեր կամ վար:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արյունոտ ակնոցներ

ՕJ Սիմփսոն

Արյունոտ ակնոցները կարևոր ապացույցներ էին։ Բրաուն Սիմփսոնը և Գոլդմանը սպանությունների գիշերն էին Բրաուն Սիմփսոնի տանը: Գոլդմանը վերադարձնում էր մի բաժակ, որը պատկանում էր Բրաուն Սիմփսոնի մորը: Ակնոցները վերականգնվեցին ՝ դեռ արյունոտ ծրարի մեջ: Ակնոցներն ու ծրարը ներկայացվել են որպես գործի ապացույցներ խաչմերուկի ընթացքում:

Սիմփսոնի սպանության գործով դատավարության կողմից գտնված նմուշներ և փաստարկներ։

Բանտարկումը և ազատումը

2008 թվականի հոկտեմբերի 4-ին Լաս Վեգասի դատարանը Օ. Ջեյ Սիմփսոնին մեղավոր ճանաչեց զինված կողոպուտի և առևանգման մեջ. 2007 թվականի սեպտեմբերի 3-ին Սիմփսոնը իր ընկերների հետ ներխուժեց Լաս Վեգասի հյուրանոցի սենյակ սպորտային գավաթների վաճառողի մոտ և. ատրճանակով սպառնալով նրան բռնի ուժով տարան նախկինում գտնվող բաժակները։ Ամբաստանյալին սպառնում էր ցմահ ազատազրկում։ Դատախազը գործը քննող դատավորից պահանջել է Սիմփսոնին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալի համար նվազագույն պատիժ սահմանել՝ 6 տարվա ազատազրկում։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին Լաս Վեգասի դատարանը Օ. Ջեյ Սիմփսոնին դատապարտեց 33 տարվա ազատազրկման՝ 2017 թվականին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությամբ։

Ծառայել է որպես 102820 բանտարկյալ Լովլոք քաղաքի մոտ գտնվող բանտում։ 2013 թվականին Նևադայի պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը մասնակի պայմանական վաղաժամկետ ազատում է շնորհել, ինչը կարող էր հանգեցնել Սիմփսոնին ներում շնորհելուն 2017 թվականին։ Ավելի ուշ՝ 2017 թվականի հուլիսի 20-ին, Օ.Ջեյ Սիմփսոնին ներում շնորհվեց, ինչը նրան իրավունք տվեց դուրս գալ բանտից նույն թվականի հոկտեմբերի 1-ին։ Նա ազատ է արձակվել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին։

Երկիրը դեռ բաժանված է ռասայական գծերով. սպիտակամորթների մեծամասնությունը կարծում է, որ Սիմփսոնը մեղավոր չի ճանաչվել միայն այն պատճառով, որ նա հարուստ է և սևամորթ, իսկ սևամորթների մեծ մասը կարծում է, որ նրան մեղադրել են միայն սևամորթ և հարուստ լինելու համար: Եվ իրականում ոչ ոք չգիտի, թե ով է սպանել Նիկոլ Բրաուն Սիմփսոնին և Ռոնալդ Գոլդմանին։

Թարգմանության նյութ 1

Նյութ 2

Նյութ 3

Նյութ 4

Posted in Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՈ սահմանադրությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցությունը կրում է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանն անդամակցելու իրավունք: ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի հավատարմագրում բարձրագույն ուսումնական հաստատություններին։

  • Առանձնացնում է Մշակութային և գիտական այնպիսի նշանակություն ունեցող նախագծեր և վայրեր, ինչպիսիք են՝
    • Կարևոր նշանակություն ունեցող հատուկ պահպանման այգիների ցանց,
    • Կենսոլորտային պաշարներ Մարդը և կենսոլորտը ծրագրի շնորհիվ (սկսած 1971 թվականից),
    • Գրականության քաղաք։ 2007 թվականին առաջին քաղաքը, որ արժանացել է այդ տիտղոսին Էդինբուրգն է։ 2008 թվականին Այովա Սիթին (Այովա) դարձավ գրականության քաղաք,
    • Ոչնչացման եզրին գտնվող լեզուները և լեզվի բազմազանության նախագծերը,
    • Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցները,
    • «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանը (սկսած 1997 թվականից),
    • Ջրային ռեսուրսների կառավարումը միջազգային հիդրոլոգիական ծրագրի միջոցով (սկսած 1965 թվականից),
    • Համաշխարհային ժառանգություն հանդիսացող վայրերը,
    • Համաշխարհային թվային գրադարանը։

Ըստ կանոնադրության՝ մշակույթի լայն տարածումը և մարդկության կրթությունը հանուն արդարության, ազատության և խաղաղության անփոխարինելի են մարդու արժանապատվության համար և հանդիսանում են սուրբ պարտականություն, որը բոլոր ազգերը պետք է կատարեն փոխադարձ օգնության և մտահոգության ոգով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն՝ նույն մշակութային ժառանգության վերաբերյալ կայացրած նոր որոշումը ընդունվում է որպես վերջնական, իսկ նախկինում ընդունված որոշումները չեղարկվում են: ՅՈՒՆԵՍԿՈ-ի գործադիր խորհրդի անդամներին ընտրելիս Գլխավոր համաժողովը պետք է հաշվի առնի մշակույթների բազմազանությունը և հավասարակշռված աշխարհագրական բաշխումը: Ըստ կանոնադրության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները / վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: 

Continue reading “ՅՈՒՆԵՍԿՈ սահմանադրությունը”
Posted in Իրավունք

ՅՈւՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO):  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։ Հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին.

  • Գլխավոր տնօրեն
  • Գլխավոր կոնֆերանս
  • Գործադիր խորհուրդ

Գլխավոր կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, ռուսերենը, չինարենը և ֆրանսերենը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝

  1. կրթություն
  2. բնական գիտություններ
  3. սոցիալական
  4. գիտություններ
  5. մշակույթ
  6. հաղորդակցություն/տեղեկատվություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հովանավորվող նախագծերը ներառում են՝ գրագիտություն, տեխնիկական և ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, միջազգային գիտական ծրագրեր, անկախ մեդիայի և մամուլի ազատության խթանում, տարածաշրջանային և մշակութային պատմական նախագծեր, մշակութային բազմազանության խթանում, համաշխարհային գրականության թարգմանություններ, միջազգային համագործակցության համաձայնագրեր, որոնք ապահովում են համաշխարհային մշակութային և բնական ժառանգության անվտանգությունը (Համաշխարհային ժառանգության օբյեկտներ), մարդու իրավունքների պահպանում։

ՅՈՒՆԵՍԿՕ Հայաստանում

Հայաստանն անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1992թ. հունիսի 9-ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը գտնվում է Փարիզում:

2008 թվականի դրությամբ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ.

ՎայրԿառուցման թվականՀաստատման թվական
1Հաղպատավանք13-րդ դար1996, 2000
2Սանահինի վանք10-րդ դար1996, 2000
3Զվարթնոց7-րդ դար2000
4Էջմիածնի Մայր Տաճար Էջմիածնի Մայր Տաճար
Վաղարշապատի եկեղեցիները
(Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ)
4-րդ դար2000
5Գեղարդի վանք4 – 13 դդ.2000
6Ազատ գետ2000

ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (United Nations Children’s Fund, UNICEF), միջազգային կազմակերպություն, որը գործում է Մակ-ի հովանու ներքո։ Ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը օգնություն չի բաժանում մորն ու մանկանը։ Մինչ 2010 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նպատակներն էին՝

  • մինչև 5 տարեկան երեխաների մահացության նվազեցում 1/3-ով,
  • մայրերի մահացության կրճատում 50 %-ով,
  • սկզբնական կրթություն ապահովել երեխաների 80 %-ի համար։

Գրասենյակներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքների մեծ մասը կատարվում է դաշտային պայմաններում, ներկայությունը 192 երկրներում և տարածքներում։ Յունիսեֆի ավելի քան 150 երկրի գրասենյակների, շտաբի և այլ գրասենյակների և 34 ազգային կոմիտեների ցանցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունն իրականացնում է ընդունող կառավարությունների հետ մշակված ծրագրերի միջոցով։ Յոթ տարածաշրջանային գրասենյակների անհրաժեշտության դեպքում, տրամադրում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։

Հովանավորչություն

2006 թվականին սեպտեմբերի 7-ին ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի և «Բարսելոնայի»՝ Իսպանիայի կատալոնական ֆուտբոլային ակումբի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի արդյունքում ակումբը տարեկան 5 մլն եվրո նվիրաբերեց կազմակերպությանը։ 2010 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցեց Phi lota Alpha-ի հետ՝ դրանք դարձնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին հունական նամակագրված կազմակերպությունը։ 

Մուլտֆիլմներ երեխաների իրավունքների համար

1994 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցկացրեց գագաթնաժողով՝ խրախուսելով անիմացիոն ստուդիաներն ամբողջ աշխարհում՝ ստեղծելով անհատական անիմացիոն կետեր՝ ցույց տալով երեխաների միջազգային իրավունքները։ Մուլտֆիլմներ երեխաների իրավունքների համար՝ մանկական իրավունքների մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոնվենցիայի հիման վրա ստեղծված անիմացիոն հավաքածու։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Այն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Վերջին 25 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝

  • Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում
  • Պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից
  • Վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը
  • Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը
  • Ընդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունը
  • Կրթությունը դարձրել է ավելի ներառական
  • Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:
  • Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար
  • 75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես վստահելի գործընկեր, երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող անկախ դերակատար, աջակցում է, որպեսզի ամենախոցելի երեխաների խնդիրները ներառվեն պետական քաղաքականության մեջ՝ գործընկերներին հրավիրելով երեխաների իրավունքների վրա հիմնված օրակարգի շուրջ և տրամադրելով բարձր մակարդակի միջազգային մասնագիտական փորձ:

Աղբյուրներ՝ 1 2 3 4 5

Posted in Իրավունք

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն: 2014 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթակոմիտեի (2015-2019 թթ.) անդամ: 2016 թվականին Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի անդամ 2016–2020 թվականների համար, իսկ 2017 թվականին վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2017-2021 թթ. համար։ 2018թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում (2019-2023 թթ. համար), որի նախագահությունը նույնպես վստահվել է Հայաստանին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2018 թվականին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում (2019-2021 թթ. ժամանակահատվածի համար)։

Continue reading “ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ”
Posted in Իրավունք

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն, աշխարհում միայն Վենետիկը և Պաղեստինը չեն համագործակցում: ՄԱԿ-ի առաքելությունն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր:

ՄԱԿ-ը կազմավորվեց Դաշնակից Մեծ Քառյակի (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Սովետական Միություն և Չինաստան) ներկայացուցիչների քննարկման արդյունքում Դումբարտոն-Օքսի կոնֆերանսում՝ 1944 թվականի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 7-ը, որտեղ համաձայնության եկան ՄԱԿ-ի նպատակի, կառուցվածքի և գործունեության շուրջ։ 

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական։ Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում։

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

  • առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
  • երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
  • երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
  • չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
  • հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
  • վեցերորդ կոմիտե (իրավական):

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:

Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:

Մարդու իրավունքներ

ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումն ու տարածումն է՝ առանց ռասայական, սեռական, լեզվական կամ կրոնական որևէ խտրականության». անդամ երկրները խոստանում են ձեռնարկել «համատեղ և առանձին գործողություններ»՝ այդ իրավունքները պաշտպանելու համար։

Continue reading “ՄԱԿ”