Posted in Ուսումնական պլան, Բլոգի նյութ

Իմ կողմից ընտրված անհատական կրթական ծրագիր

Ընտրելով Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը, մենք ոչ միայն ընտրում ենք դպրոց, այլ նաև անհատական կրթական ծրագիր, ըստ որի նախընտրել ենք շարունակել մեր ուսումը։ Մեր դպրոցի և հանրակրթական դպրոցների ծրագրերում նկատվում են առանցքային տարբերություններ, ինչը ակնկալում է, որ քննությունները գրելու համար մեզ անհրաժեշտ են թեստեր, որոնք համապատասխանում են մեր դպրոցի կրթական ծրագրի չափանիշներին։

Կրթահամալիրը յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերում է անհատական մոտեցում՝ իրենց նախասիրությունների շրջանակներում։ Աշակերտը հնարավորություն է ունենում ավելի շատ ժամանակ տրամադրել իրեն անհրաժեշտ առարկաների ուսուցման համար, և այդպիսով ձևավորվում է անձի անհատականությունը։ Ուսուցիչները իրենց հերթին նույնպես ունեն իրենց կողմից կազմված հեղինակային ծրագիր, ըստ որի առաջնորդվում են այդ ուսուցչին ընտրած աշակերտները։

Յուրաքանչյուրս ունենալով ընտրության հնարավորություն՝ կատարել ենք այն, և ցանկանում ենք, որ ամեն ինչ կատարվի ծրագրին համապատասխան, պատշաճ կերպով։