Posted in Քաղաքագիտություն

ՀՀ Սահմանադրություն

Սահմանադրություն

Սահմանադրության տեսակները

  1. Ըստ պետության կառավարման ձևի (Հանրապետական և Միապետական)
  2. Ըստ քաղաքական ռեժիմի (ժողովրդավարական և ավտորիտար)
  3. Ըստ քաղաքական-տարածքային կառուցվածքի (դաշնային և ունիտար)

Սահմանադրությունը պետության հիմնական օրենք է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ Առաջին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը (13-16-րդ դարեր)։

Սահմանադրության կարգի հիմունքներ

Սահմանադրության նորմերը պարտադիր են բոլորի համար։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։

Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։ Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)

Սահմանադրությունն ունի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն։ Հանդիսանալով պետության բարձրագույն փաստաթուղթը, այն նաև կոչված է կարգավորելու քաղաքական ուժերի միջև քաղաքաիրավական հարաբերությունները։ Երկրի քաղաքական կյանքի առաջնային մասնակիցներն են կուսակցությունները։ Կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին (ՀՀ Սահմանադրություն հոդված 7, մաս 2)։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է (ՀՀ Սահմանադրություն հոդված 2, մաս 3 )։ Եթե նմանատիպ նորմեր ամրագրված չլինեին, ապա պետությունը կենթարկվեր քաղաքական ցնցումների։

Ուսումնասիրել և քննարկել ենք Սահմանադրության առաջին հինգ գլուխները, որոնց մասին տեղեկացված լինելը յուրաքանչյուր անձի օգտակար կծառայի։ Դրանք են․

  • Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքներ
  • Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
  • Գլուխ5.ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  • Գլուխ 4․ Ազգային ժողովը
  • Գլուխ 5․ ՀՀ նախագահը
Posted in Քաղաքագիտություն

Արցախյան շարժում

Արցախյան շարժումը հասարակական-քաղաքական շարժում էր ի պաշտպանություն Լեռնային Արցախի հայ բնակչության ինքնորոշման։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ 1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Արցախը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին (1965-1968), նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։ Մինչ այդ՝ 1956 թվականին Արցախի հարցը բարձրացրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։

Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985-91) Լեռնային Արցախի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը օրակարգ էր մտցրել պահանջ՝ տարածաշրջանը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու համար։

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից (1988 թվականի փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։շ

ՂԱՊ-ը կարելի է բաժանել 5 հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։

5 հիմնական փուլեր

Արցախի պատմություն
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 – մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 – մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 – 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 – 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 – ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն
Արցախի պորտալ
Continue reading “Արցախյան շարժում”
Posted in Քաղաքագիտություն

Տարածքային հակամարտություններ

Ըստ բնույթի էթնոքաղաքական հակամարտությունները բաժանվում են երկու մեծ խմբերի՝ ինքնորոշման և ոչ ինքնորոշման: Այդ երկու խմբերի առանցքային
տարբերությունն այն է, որ ինքնորոշման հակամարտությունների
կարգավորման իրավական հիմքը ինքնորոշման իրավունքն է, մինչդեռ
ոչ ինքնորոշման հակամարտությունների դեպքում այն չի կարող
կիրառվել՝ անկախ այն բանից, որ հակամարտության կողմերից մեկը
կարող է հայտարարել, թե ցանկանում է ինքնորոշվել:

Continue reading “Տարածքային հակամարտություններ”
Posted in Քաղաքագիտություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում, ԽՍՀՄ պետական կառույցում ներառնված ազգային-պետական կազմավորման` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի /ԼՂԻՄ/ և հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա: Մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ։ ԼՂՀ հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան:

Լեռնային Ղարաբաղը (հայերեն ինքնանվանումն Արցախ) գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և հնուց ի վեր հանդիսացել է պատմական Հայաստանի նահանգներից մեկը, որի հյուսիսարևելյան սահմանը, ըստ բոլոր հնագույն աղբյուրների, Քուռ գետն է: 

1805 թվականին ՙՂարաբաղի խանություն՚ ձևական անունը ստացած Արցախի պատմական տարածքը, Արևելյան Անդրկովկասի այլ լայնարձակ տարածքների հետ միասին անցավ Ռուսական կայսրության ՙմշտնջենական տիրապետության՚ տակ, որն ամրագրվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի /1813թ./ և Թուրքմենչայի /1828թ./ պայմանագրերով:

Սկսվեց խաղաղ կյանքի ժամանակաշրջանը, որը տևեց մինչև 1917 թվականը: Ռուսական կայսրության անկումից հետո, Կովկասում պետությունների կազմավորման նոր գործընթացում, Լեռնային Ղարաբաղը 1918-20թթ. դարձավ իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության և թուրքական ինտերվենցիայի պայմաններում ձևավորված նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միջև սկսված դաժան պատերազմի թատերաբեմ: Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Անդրկովկասի հայկական զգալի տարածքների նկատմամբ:

Թուրքական կանոնավոր զորքերն ու ադրբեջանական զորամիավորումներն, օգտվելով համաշխարհային պատերազմի և Ռուսական կայսրության անկման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, որպես Թուրքիայում 1915թ. հայերի ցեղասպանության շարունակություն, 1918-20թթ. բնաջնջեցին հարյուրավոր հայկական գյուղեր, կազմակերպեցին հայերի ջարդեր Բաքվում և Գյանջայում: Եվ միայն Լեռնային Ղարաբաղում այդ կազմավորումները հանդիպեցին ԼՂ Ազգային խորհրդի կողմից կազմակերպված լուրջ զինված դիմադրության, չնայած նրան, որ երկրամասի մայրաքաղաք Շուշին 1920թ. մարտի 23-ին հրկիզվել էր ու թալանվել, իսկ նրա հայ բնակչությունը՝ բնաջնջվել:

1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերը պայմանավորվեցին կրակի դադարեցման շուրջ, որը գործում է ցայսօր:

Posted in Քաղաքագիտություն

«Պատերազմ և քաղաքականություն» Քաղաքական կաննիբալիզմ․ Տիգրան Հայրապետյան

Հայ քաղաքական գործիչ Տիգրան Հայրապետյանը մի շարք հոդվածների հեղինակ է և այս տարի, նրա ծննդյան օրը՝ մարտի 18-ին, իր գրքերի շարքին համալրվեց չորրորդը՝ «Պատերազմ և քաղաքականություն» վերնագրով։

Գիրքը դեռ լույս չէր տեսել, բայց մեզ հնարավորություն տրվեց օգտվել գրքի սևագիր հոդվածներից և ավելի վաղ ծանոթանալ նրա քաղաքական աշխարհահայացներին, հստակ օրինակներով արտահայտված վերլուծողական մտքերին և եզրակացություններին։ Հոդվածները գրվել են տարիներ առաջ, բայց անգամ 1990-ական թվականներին կատարված դիտարկումներից կարող ենք զուգահեռներ տանել ներկայիս օրերին։

Վերնագրերին ծանոթանալով, իմ ընտրությունը կանգ առավ «Կենսաբանական կաննիբալիզմ» թեմայի ուսումնասիրության շուրջ։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մենք դրա փաստացի ականատեսն ենք դառնում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։

Հեղինակը նշում էր, որ ամեն բնագավառում, ինչպես կենդանիների, այդպես էլ մարդկանց մոտ կան ցեղեր, կաստաներ, որոնք ըստ որոշ հատկանիշների են դասակարգվում։ Բայց ի տարբերություն կենդանիների, որոնք կարող են իրենց կաստայի անդամների հետ կռվել՝ ի պաշտպանություն իրենց, մարդիկ հակամարտելով փորձում են պաշտմանել ոչ միայն սեփական անձը, այլ նաև իրենց հարազատներին, մոտիկ մարդկանց, ընկերներին։

Ինչպես նշում է հեղինակը, Երկարատև պատերազմը կարող է հանգեցնել տվյալ ժողովրդի առավել կենսունակ ու ակտիվ հատվածի պարբերական բնաջնջմանը:  Ցանկացած պատերազմ երրորդ ուժերի կողմից ենթակա է շահարկման, առավել ևս՝ տարածքային պատերազմները փոքր պետությունների միջև:

Continue reading “«Պատերազմ և քաղաքականություն» Քաղաքական կաննիբալիզմ․ Տիգրան Հայրապետյան”
Posted in Քաղաքագիտություն, Լուսաբանում

Քաղաքական հակամարտությունները և Թումանյանի հեքիաթները

Մենք բոլորս մեծացել ենք Թումանյանի հեքիաթների ներքո, և վաղ տարիքից, դեռևս չգիտակցելով հեքիաթների խորը իմաստը, կարդացել ենք, զվարճացել և որոշ հետևություններ արել։ Փոքր տարիքում գուցե այդ հեքիաթները մեզ թվացել են հեղինակի չափազանցված երանգներով ներկայացվող մտքեր, որոնք չափազանց հեռու են իրականությունից։ Բայց, եթե փորձենք վերհիշել և խորասուզվել ու գտնել հեքիաթի բուն իմաստը, ապա շատ զուգահեռներ կարող ենք տանել մեր ներկայիս իրականության հետ։

Փետրվարի 25-ին «Ո՞ւմ համար են Թումանյանի հեքիաթները» և «Ինչպե՞ս են սկսվում պատերազմները» թեմայով համագործակցային հետաքրքիր ընթացքով քննարկում ունեցանք։ Տպավորիչ էր այն, որ Թումանյանի հեքիաթները իրենց մեջ պարունակում են քաղաքական շատ ակնարկներ, որոնք մինչև հիմա էլ արդիական են։

«Մի կաթիլ մեղր»․ Թումանյանը այս բալլադը գրել է 1909թ․, որտեղ նշվում է, որ պատերազմ սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը առիթ, կայծ, որը կբորբոքի երկար ժամանակ հակադիր կողմերի միջև կուտակված հակամարտության պահանջները։ Հինգ տարի անց՝ 1914թ․, Առաջին աշխարհամարտի բռնկման առիթ է դառնում Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը, ինչը շուտով վերածվում է համաշխարհային պատերազմի։

Հաճախ «հեքիաթ» եզրույթը մենք միայն ասոցացնում ենք ֆանտազիայի արդյունքում ստեղծված պատմության և երեխաների հետ։ Սակայն, ինչպես բացահայտեցինք, Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներում անմիջական կապ է ստեղծում իրականության և առաջին հայացքից ոչ ռեալ թվացող պատմության միջև։

Posted in Քաղաքագիտություն

Պատերազմը և քաղաքականությունը

Ըստ 19-րդ դարի ռազմական տեսաբան Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ միջոցներով»։ Այստեղից՝ պատերազմը կազմակերպված զինված պայքար է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։

Քաղաքականության մի սուբյեկտը ուժի գործադրմամբ ազդում է մյուսի վարքի վրա, ստիպում նրան հրաժարվել ազատությունից, գաղափարների, սեփականության իրավունքից, հանձնել ռեսուրսներ՝ ցամաքային կամ ջրային տարածք և այլն։ 

Իրար հակասող սյուբեկտների միջև իրականացվող հակամարտությանը լուծում տալու առաջնային տարբերակը տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, ինֆորմացիոն բանակցությունների գնալն է։ Իսկ բոլոր տարբերակների բացակայության դեպքում, ծայրահեղ քայլ է պատերազմի հայտարարումը հակառակ կողմին։

Պատերազմների առաջացման հիմնական պատճառը քաղաքական ուժերի ձգտումն է օգտագործել զինված ուժերը` ներքին և արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ըստ իրենց մասշտաբի պատերազմները բաժանվում են համաշխարհային և տարածաշրջանային (կոնֆլիկտ)։ Կարևոր նշանակություն ունի նաև պատերազմների բաժանումը «ներքին» (external warfare) և «արտաքին» (internal warfare) պատերազմների։ Պատերազմները դասակարգվում են նաև որպես «արդարացի» և «անարդար»։

Posted in Հասարակագիտություն, Քաղաքագիտություն

Պատերազմը որպես հասարակական երևույթ

Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ – Նելլի Միսկարյան

Պատերազմը և խաղաղությունը մշտապես եղել են մարդկանց ուշադրության կենտրոնում։ Ամենատարբեր ժամանակների մեծ մտածողները պատերազմի վերաբերյալ տարբեր հարցեր են տվել և փորձել են գտնել դրանց պատասխանները։

Ըստ հույն մեծ իմաստասեր Պլատոնի, պատերազմները տեղի են ունենում հարստության պատճառով։ Իսկ անգլիացի Թովմաս Հոբսը պատերազմի պատճառն էր համարում մարդկանց բնական հավասարությունը, ինչը և հանգեցնում է բոլորի պատերազմը ընդդեմ բոլորի։

Ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Հոլբախը պնդում էր, որ պատերազմները միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։ Նա դատապարտում էր պատերազմը, սակայն միևնույն ժամանակ չէր մերժում արդար պատերազմը, որը մղվում է ազգի բարեկեցության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանման համար։

Ըստ Իմանուիլ Կանտի Հավերժական խաղաղության ծրագրի, պատերազմի պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտում է։ Նա կարծում էր, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել պետությունների միջազգային միություն, որտեղ յուրաքանչյուր պետություն իրեն կկարողանար ազատ զգալ և չէր խանգարի ուրիշ պետությունների զարգացմանը:

Գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան Կարլ ֆոն Կլաուզերը կարծում էր, որ պատերազմը հանկարծակի չի առաջանում, այլ երկարատև նախապատրաստություն է ունենում որոշակի քաղաքականություն վարող կառավարությունների կողմից։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։

Պատերազմը պետությունների միջև հակամարտություն է, որտեղ հակամարտող կողմերի ռազմական ուժերը՝ բանակները, ռազմական գործողություններ են կատարում միմյանց դեմ և փորձում են մեկը մյուսին պարտադրել իրենց կամքը։ Պատերազմ սկսող կամ ագրեսոր պետությունը ձգտում է ընդարձակել իր տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել հակառակորդի հարստությունները իր շահերի օգտին։

Posted in Քաղաքագիտություն

Ազգային շահեր․ Ազգային անվտանգություն

Ազգային շահ (անգլ.՝ National interest), որը երբեմն անվանվում է պետական գիտակցություն, պետության նպատակների և ամբիցիաների ամբողջությունն է, լինեն դրանք թե՛ տնտեսական, թե՛ ռազմական և թե՛ մշակութային։ Պետական շահի կոնցեպցիան կարևորագույններիցն է միջազգային հարաբերություններում։

«Ազգային անվտանգություն» տերմինը անգլերեն «national security» հասկացության թարգմանությունն է, որը սկզբունքորեն կարող է թարգմանվել և՛ որպես ազգային, և´ որպես պետական անվտանգություն:

Ռեալ և հնարավոր արտաքին ու ներքին սպառնալիքներից անձի, ընտանիքի, հասարակության ու պետության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածության վիճակ: Ապահովվում է պետության ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ կարողություններով։

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում տեղ է գտել հետևյալ սահմանումը. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից»:

Posted in Քաղաքագիտություն

Արտաքին քաղաքականության կառավարումը

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Դիվանագիտությունը պետության ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու արվեստ և պրակտիկա է։

Հյուպատոսությունը պետության ներկայացուցչություն է այլ պետության տարածքում գտնվող որևէ բնակավայրում, որը գլխավորում է հյուպատոսը։ Հյուպատոսության տեղն ու գործունեության շրջանակները որոշվում են հյուպատոսներ փոխանակող պետությունների փոխադարձ համաձայնությամբ։

Ազգային ժողովը (Խորհրդարանը) ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գործում է Հայաստանի Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա։ ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին 2018 թ. մարտի 23-ի օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված են գործունեության հետևյալ ոլորտները [3].

  • միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացում,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
  • Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացում,
  • համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկների ներկայացում,
  • համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացում,
  • Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովում,
  • պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում,

Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը։ Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում։

Posted in Քաղաքագիտություն

Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքը , պետությունների, ազգերի  և կազմակերպությունների  միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական  և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։

Միջազգային, հանրային և քրեական իրավունքների հիմնական առանձնահատկություններն ու տարբերություններն են՝

  1. Օբյեկտների իրավական կարգավորում՝ միջազգային քրեական իրավունքի հիմնական տեղը քաղաքական փոփոխություններն են, իսկ տնտեսական հարաբերությունները այստեղ չեն քննվում։
  2. Սուբյեկտները՝ միջազգային հանրային իրավունքի հիմնական իրավահարաբերությունների սուբյեկտը պետությունն է՝ իր կապերով և ներգործությամբ, իր քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։
  3. Հիմնական աղբյուրները՝ միջազգային քրեական իրավունքի հիմնական աղբյուրը միջազգային պայմանագրերն են։

Միջազգային մասնավոր իրավունքի կարևորագույն սուբյեկտներից են միջազգային կազմակերպությունները

ՄԱԿ-ն ունի միջազգային իրավունքներ և կրում է միջազգային պարտականություններ, հետևաբար՝ միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների պես, միջազգային կազմակերպությունները ևս կարող է ապահովել իրենց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունը՝ միջազգային դատական մարմիններ դիմելու ճանապարհով