Posted in Հասարակագիտություն, Քաղաքագիտություն

Պատերազմը որպես հասարակական երևույթ

Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ – Նելլի Միսկարյան

Պատերազմը և խաղաղությունը մշտապես եղել են մարդկանց ուշադրության կենտրոնում։ Ամենատարբեր ժամանակների մեծ մտածողները պատերազմի վերաբերյալ տարբեր հարցեր են տվել և փորձել են գտնել դրանց պատասխանները։

Ըստ հույն մեծ իմաստասեր Պլատոնի, պատերազմները տեղի են ունենում հարստության պատճառով։ Իսկ անգլիացի Թովմաս Հոբսը պատերազմի պատճառն էր համարում մարդկանց բնական հավասարությունը, ինչը և հանգեցնում է բոլորի պատերազմը ընդդեմ բոլորի։

Ֆրանսիացի փիլիսոփա Պոլ Հոլբախը պնդում էր, որ պատերազմները միայն դժբախտություններ են բերում պատերազմող ժողովուրդներին։ Նա դատապարտում էր պատերազմը, սակայն միևնույն ժամանակ չէր մերժում արդար պատերազմը, որը մղվում է ազգի բարեկեցության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանման համար։

Ըստ Իմանուիլ Կանտի Հավերժական խաղաղության ծրագրի, պատերազմի պատճառը պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու ձգտում է։ Նա կարծում էր, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել պետությունների միջազգային միություն, որտեղ յուրաքանչյուր պետություն իրեն կկարողանար ազատ զգալ և չէր խանգարի ուրիշ պետությունների զարգացմանը:

Գերմանացի ռազմական տեսաբան և պատմաբան Կարլ ֆոն Կլաուզերը կարծում էր, որ պատերազմը հանկարծակի չի առաջանում, այլ երկարատև նախապատրաստություն է ունենում որոշակի քաղաքականություն վարող կառավարությունների կողմից։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։

Պատերազմը պետությունների միջև հակամարտություն է, որտեղ հակամարտող կողմերի ռազմական ուժերը՝ բանակները, ռազմական գործողություններ են կատարում միմյանց դեմ և փորձում են մեկը մյուսին պարտադրել իրենց կամքը։ Պատերազմ սկսող կամ ագրեսոր պետությունը ձգտում է ընդարձակել իր տնտեսական ազդեցության գոտին, օգտագործել հակառակորդի հարստությունները իր շահերի օգտին։

Posted in Հասարակագիտություն

Էտալոն, պահանջարկ և առաջարկ

Իրենց անհրաժեշտ որևէ նյութ ձեռք բերելու համար մարդիկ փոխանակություն են արել՝ տվել մի ապրանք և ստացել մեկ ուրիշը։ Բայց երբեմն փոխանակությունը շահավետ չի լինում կամ չի համապատասխանում սեփական պահանջներին։ Այսպիսի իրավիճակում առաջանում է տարբեր բարիքների արժեքների համադրման միասնական չափման միավորի կամ էտալոնի ձևավորման անհրաժեշտություն։ Ունենալով սահմանված էտալոնը մարդիկ կարողանում են հեշտությամբ գնել այն, ինչ անհրաժեշտ է։

Փողը դարձավ ապրանքի արժեքների չափման միավոր կամ էտալոն և համընդհանուր ճանաչման արժանացած փոխանակության միջոց։

Գինը ապրանքի արժեքի դրամական փոխհատուցումն է։

Մարդիկ հաշվի առնելով իրենց եկամուտը և նախասիրությունները ունենում են հատուկ ապրանքների նկատմամբ պահանջարկ։ Պահանջարկը ապրանքի այն քանակությունն է, որը ցանկանում են և ի վիճակի են գնելու սպառողներն առկա գների պայմաններում։ Ապրանքի գնի նվազեցման արդյունքում մեծանում է պահանջարկը, իսկ աճի դեպքում ՝ պակասում։

Առաջարկը ապրանքի այն քանակությունն է, որն արտադրողը ցանկանում է և կարող է արտադրել ու ներկայացնել վաճառքի՝ առկա գների պայմաններում։ Արտադրողի հիմնական մոտիվացիան կատարված ծախսերի փոխհատուցումն է և եկամտի ապահովումը։ Ապրանքի գնի բարձրացման դեպքում առաջարկը մեծանում է և հետևաբար եկամուտը՝ նույնպես։ Ապրանքի գնի իջեցման դեպքում, առաջարկը փոքրանում է և արտադրողը իր ռեսուրսները օգտագործում է ավելի եկամտաբեր ոլորտում։

Posted in Հասարակագիտություն

Խրախուսում

Խրախուսման եղանակները 4 են․

1․ հավասարապես՝ անկախ նրանց կարողություններից և արժեքերից,

2․ ընդունակությունների

3․ կարիքների

4․ արժեքների

Խրախուսումը արտահայտում է դաստիարակների, ծնողների, մանկավարժների և յուրաքանչյուրի դրական գնահատականը՝ նպատակ ունենալով երեխաներին մղել ուսման, աշխատանքի և վարքի բարելավման։ Խրախուսումը երեխաներին հավատ է ներշնչում իրենց անձի, սեփական ուժերի և ընդունակությունների հանդեպ, առաջացնում է նոր եռանդ և ձգտում։

Գոյություն ունեն խրախուսման տարբեր ձևեր։ Նախադպրոցական տարիքի երեխաների նկատմամբ հիմնականում կիրառվում է բանավոր ձևը, դպրոցում օգտագործվում են բանավոր, գրավոր, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ ձևերը։ Պետք է միշտ պահպանել մանկավարժական տակտը, լինել հիմնավորված և արդարացի, խրախուսել ոչ միայն ձեռք բերած հաջողությունները, այլև երեխայի ջանասիրությունը, աշխատասիրությունը, նախաձեռնությունը և այլն։ Խրախուսումը երեխաներին պարտավորեցնում է լինել կատարյալ, բարձրացնում պատասխանատվության զգացումը, նոր հեռանկարներ բացում նրանց առջև։

Բայց չափից ավելի խրախուսումը կարող է առաջացնել մեծամտություն և էգոիզմի զգացում։

Posted in Հասարակագիտություն

Երջանկություն

Ի՞նչ է երջանկությունը։ Իրականում, դժվար է բացատրել այդ անկրկնելի զգացողությունը։ Յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում այն, քանի որ մեզ երջանկացնում են ամենատարբեր երևույթները։ Եթե կյանքումդ մի բան պակասում է և դու դրա փնտրտուքների մեջ ես , ապա այդ խնդիրը լուծելուց հետո դու երջանիկ կզգաս քեզ, թեև ժամանակավոր։ Մենք չենք սահմանափակվում կարճատև երջանկությամբ և ամեն անգամ ավելի մեծ երջանկության ենք ձգտում։

Բայց երջանկությունը միշտ չէ, որ պետք է կապել ապագայի հետ և ձգտել նրան հասնելուն։ Ամբողջ կյանքի ընթացքում մարդ ձգտելով իր պատկերացրած երջանկությանը, ամեն անգամ ցանկանալով ավելին և չգնահատելով իր ունեցածը՝ բաց կթողնի իր կյանքի ամենաերջանիկ ակնթարթները։ Իսկ ամենաերջանիկ պահերը՝ չնախատեսված, հանկարծակի և անկանխատեսելի ակնթարթներն են։

Երջանիկ ես, երբ ներսիդ աշխարհը ներդաշնակ է, երբ ազատ ես որոշումներումդ, երբ օրդ սկսվում է ժպիտով։ Ես երջանիկ եմ , քանի որ վայելում եմ ամեն պահը և երջանկություն եմ գտնում անգամ ամենաչնչին բաներում։

Կարծում եմ, բոլորը հնարավորություն ունեն երջանիկ լինելու, քանի որ ապրելու, վայելելու, կյանքը զգալու հնարավորություն է տրված մեզ, ինչը` ինքնին երջանկություն է։

Posted in Հասարակագիտություն

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտը մի երևույթ է, որը տեղի է ունենում հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախումից, ընդհարումից։ Այն ինչ-որ առարկայի շուրջ առկա տարաձայնությունն է:

Կոնֆլիկտի առաջացման անհրաժեշտ գործոններն են կոնֆլիկտի մաս կազմող կողմերը և կոնֆլիկտի առարկան: Կոնֆլիկտ կարող է տեղի ունենալ ոչ միայն մի քանի խմբերի միջև, այլ նաև մարդ կարող է կոնֆլիկտի մեջ մտնել ինքն իր հետ։

Երբ խոսվում է կոնֆլիկտի առկայության մասին, սովորաբար նկատի է առնվում բաց կոնֆլիկտի տեսակը, երբ կողմերի թե՛ վարքը և թե՛ նպատակները անհամատեղելի են: Ռազմական կոնֆլիկտներն իրենց էությամբ ամբողջովին համապատասխանում են այս տեսակին: Օրինակ, եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը, ակնհայտ է, որ այն իր տեսակով բաց կոնֆլիկտ է. երկու կողմերն ունեն տարածքային պահանջ, այսինքն՝ անհամատեղելի նպատակներ, ինչպես նաև՝ անհամատեղելի վարք։

Չափազանց վտանգավոր են լատենտ (թաքնված) կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում, երբ թիմի անդամները դափնիները պետք է իրար մեջ կիսեն, հատկապես երբ առկա է թափուր պաշտոն և ղեկավարությունը որոշում է առաջ գնալու հնարավորություն տալ աշխատակիցներից մեկին:

Հանդիպում են նաև մակերեսային կոնֆլիկտներ։ Ենթադրենք սեղանին դրված է մեկ բաժակ ջուր և երկու անձնավորություն վիճում են՝ ում պետք է բաժին հասնի այն: Դիցուք առաջին անձնավորությանը զուտ հետաքրքրում է բաժակը, իսկ երկրորդը ուղղակի ծարավ է, ապա այստեղ կոնֆլիկտը մակերեսային է: Այսինքն՝ իրականում համատեղելի նպատակներ և անհամատեղելի վարք:

Մարդիկ իրենց բնույթով շատ տարբեր են թե՛ գաղափարներով և թե՛ ցանկություններով, ուստի կոնֆլիկտներն ու կոնֆլիկտային իրավիճակները միշտ կլինեն մեր շրջապատում: 

Posted in Հասարակագիտություն

Բարոյական կշռադատումներ, երկընտրանք

Երկընտրանք է կոչվում այն վիճակը, երբ մարդն ստիպված է լինում ընտրություն կատարել երկու համազոր, սովորաբար իր համար հավասարապես անցանկալի հնարավորությունների միջև (դիլեմա, ալտեռնատիվ)։

Օրինակ դիտարկենք մի իրավիճակ.

Երկու ընկերներից առաջինը խանութից ինչ-որ բան է գողանում և փախչում, իսկ երկրորդը չի հասցնում և ոստիկանը կանգնեցնում է նրան ու սկսում հարցաքննել: Այս իրավիճակում երկրորդ ընկերը կանգնում է երկընտրանքի առջև. կամ կանգնել արդարադատության կողքին և բացահայտել իր ընկերոջ տվյալները, որպեսզի նա ենթարկվի իրեն հասանելիք պատժին, կամ հաշվի առնելով իրենց ընկերությունը`ոչինչ չասել, բայց այդպիսով համարվել հանցագործության մասնակից և միջնորդ։

Այդպիսի իրավիճակում հայտնվելու դեպքում, մենք մեծ պատասխանատվություն ենք կրում։ Կանգնելով երկընտրանքի առջև մենք պետք է ընտրենք ընկերության և արդարության միջև։

Posted in Հասարակագիտություն

Ընտանիք

Նահապետական ընտանիք

Հայերի նահապետը և օրինակելի կերպարը Հայկ Նահապետն էր, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:

Նահապետական ընտանիքն իր մեջ ընդգրկում էր մոտավորապես 4-5 սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր զավակների մի քանի սերունդ՝ իրենց կանանցով, որոնք բոլորն ապրում էին մեկ հարկի տակ:

Ընտանիքի յուրաքանչյուր տղամարդ ուներ իրեն վստահված աշխատանքը: Տնտեսության հիմնական ճյուղերը` երկրագործությունն ու անասնապահությունը, վարում էին տղամարդիկ, իսկ կանանց պարտավորությունների մեջ մտնում էին տնային տնտեսության վարումը, գյուղատնտեսական հումքի մշակումը, տեսակավորումը, պահեստավորումը. այստեղից էլ` «Տղամարդը դրսի պատ է, կինը` ներսի» ասացվածքը:

Նահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր` մայրությունը և երեխաների դաստիարակությունը: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:

Posted in Հասարակագիտություն

Գլոբալիզացիա․ Տնտեսական և քաղաքական

Գլոբալացումը կամ համաշխարհայնացումը երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղարդակցումից և փոխանակումից։ Այն ամեն տեսակի տեղեկատվության, ապրանքների, կապիտալի, մարդկանց, տեխնոլոգիաների ազատ տեղաշարժն է աշխարհի մի ծայրից մյուսը։ Գլոբալացումը մեծ մասշտաբների է հասել 1820-ականներին։

2000 թվականին ճանաչվել է գլոբալացման չորս տեսակետ՝ առևտուր և գործարքներ, կապիտալի և ներդրման շարժեր, միգրացիա և մարդկանց տեղաշարժ և կրթության տարածում և սերմանում։ Ակադեմիական գրականությունը գլոբալացումը բաժանում է երեք հիմնական տեսակի՝ տնտեսական, քաղաքական և մշակութային գլոբալացում։

Տնտեսական գլոբալացում

Տնտեսական գլոբալացումը աշխարհի մասշտաբով երկրների տնտեսական փոխկապակցությունն է, պայմանավորված ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիայի և կապիտալի հետ։ Նրա նպատակն է գլոբալ շուկայի կամ մեկ համաշխարհային շուկայի ստեղծումը։ Տնտեսական գլոբալացումը կարող է դիտարկվել որպես դրական կամ բացասական երևույթ: Տնտեսական գլոբալացման մի մաս է կազմում արտադրության գլոբալացումը, որը հնարավորություն է տալիս արտերկրից ներմուծել ապրանքներ և օգուտ քաղել արժեքի և որակի տարբերություններից: Այն ներառում է նաև շուկաների գլոբալացում՝ միավորում է առանձին շուկաները մեկ խոշոր գլոբալ շուկայի մեջ: Գլոբալացման ձևավորման գործում մեծ դեր ունեն զարգացած երկրների տնտեսությունները, որոնք ինտեգրվում են քիչ զարգացած երկրների տնտեսություններում։ Միջազգային ստանդարտների առկայության պայմաններում ապրանքների և ծառայությունների առք ու վաճառքը դառնում է ավելի արդյունավետ: Օրինակ՝ բեռնահամալիրի ստեղծումը զգալիորեն նվազեցրեց փոխադրման ծախսերը, նպաստեց հետպատերազմյան տարիներին միջազգային առևտրի վերելքին և առանցքային տարր հանդիսացավ գլոբալացման համատեքստում։ Ազատ առևտրի գոտին տարածաշրջան է, որի մասնակից պետությունները ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր (ԱԱՀ): Այդ համաձայնագրերը նախատեսում են առնվազն երկու երկրների միջև համագործակցություն, առևտրային արգելքները՝ ներկրման սակագները նվազեցնելու և երկրների միջև ապրանքների և ծառայությունների առք ու վաճառքը խթանելու նպատակով։ Եթե մարդիկ նաև կարող են ազատ տեղաշարժվել մի երկրից մյուսը, ազատ առևտրի համաձայնագրի շրջանակից դուրս, ապա այն կարող է համարվել նաև ազատ սահման: Եվրոպական միության (ԵՄ) 28 անդամ երկրների կողմից ստեղծվել է Եվրոպական ընդհանուր շուկա, որը կիրառվում է բոլոր անդամ երկրներում: Ծառայությունների ոլորտում գլոբալ առևտրի դերը ևս նշանակալից է: Օրինակ՝ Հնդկաստանում բիզնես գործընթացի արտապատվիրումը բնորոշվում է որպես «հետագա մի քանի տասնամյակների ընթացքում երկրի զարգացումը խթանող առաջնային գործիք, որը մեծապես նպաստում է ՀՆԱ-ի աճին, աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնմանը և աղքատության նվազեցմանը»։

Քաղաքական գլոբալացում

Գլոբալացումը ի վերջո կարող է նվազեցնել ազգային պետության  նշանակությունը: Վերազգային կառույցները՝ Եվրոպական միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, G8-ը կամ Միջազգային քրեական դատարանը փոխարինում կամ ընդլայնում են ազգային գործառույթները միջազգային համաձայնագրի իրականացումը խթանելու նպատակով։ Բազմամակարդակ կառավարման  մոտեցումը քաղաքագիտության  և հանրային կառավարման տեսության մեջ կիրառելու համար հիմք են հանդիսացել Եվրոպական ինտեգրման վերաբերյալ ուսումնասիրությունները: Բազմամակարդակ կառավարումը առաջ է քաշում այն գաղափարը, որ զարգացող գլոբալ քաղաքական տնտեսության ոլորտում գործում են բազմաթիվ փոխազդող իշխանական կառույցներ: Դրանով է բացատրվում լիազորության ներպետական և միջազգային մակարդակների միջև առկա խնդիրը: Որոշ մարդիկ հանդիսանում են մի քանի երկրի քաղաքացի: Բազմաքաղաքացիությունը կամ «երկքաղաքացիությունը», սահմանում է անձի քաղաքացիության կարգավիճակը, երբ անձը միաժամանակ հանդիսանում է ավելի քան մեկ Ինքնիշխան պետության քաղաքացի, որը կարգավորվում է տվյալ երկրների օրենքներով: Հասարակական կազմակերպությունները զգալիորեն ազդում են երկրի սահմաններից դուրս գործող հանրային քաղաքականության վրա, այդ թվում՝ մարդասիրական օգնությունը և զարգացման ջանքերը։ Մարդասիրական գլոբալ կազմակերպությունների առաքելությունը նույնպես ուղղված է մարդասիրական ծրագրերի իրականացմանը:  Գլոբալացման զարգացումներին ընդառաջ՝ մի շարք երկրներ որդեգրեցին Մեկուսացման քաղաքականություն (իզոլացիոնիզմ): Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի կառավարությունը դժվարացրել է օտարերկրացիների մուտքը երկիր և խստագույնս վերահսկում է այդ գործընթացների պահպանումը: Մարդասիրական օգնության ոլորտում աշխատողները մանրամասն զննումների են ենթարկվում և կառավարությունը արգելում է նրանց մուտքը այն վայրեր և տարածաշրջաններ, որտեղ վերջիններիս գտնվելը անցանկալի է: Քաղաքացիները չեն կարող ազատորեն լքել երկիրը։

Posted in Հասարակագիտություն

Հիշողություն

Հիշողություն, իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։

Հիշողությունը անհատի կողմից իր նախկին փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրությունն է: Այն հոգեկան արտացոլման բարդագույն ձևերից է և նրա ոչ միայն նկարագրումը, այլ նաև բացատրությունը ժամանակագրական առումով ամենահինն են համարվում հոգեկան այլ պրոցեսների ուսումնասիրությունների հետ համեմատած:

Հիշողությունը որպես ճանաչողական պրոցես մասնակցում է մարդու կյանքին և գործունեությանը, և նրա տեսակների դասակարգումը պետք է անպայման կապված լինի դրանց հետ և պայմանավորված լինի դրանցով: Ըստ այդմ հիշողության բոլոր տեսակները առանձնացվում են երեք հիմնական չափանիշների հիման վրա.

1. ըստ գործունեության մեջ գերակշռող հոգեկան ակտիվության բնույթի հիշողությունը լինում է շարժողական, հուզական, պատկերավոր և բառատրամաբանական,
2. ըստ գործունեության նպատակների բնույթի լինում է կամածին և ոչ կամածին,
3. ըստ նյութի ամրապնդման և պահպանման տևողության լինում է կարճատև, երկարատև և օպերատիվ:

Continue reading “Հիշողություն”
Posted in Հասարակագիտություն

Ուշադրություն

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի:

Առանձնացվում են ուշադրության տեսակներ՝

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը:

Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարանների օգնությամբ:

Ոչ կամային ուշադրություն

Ոչ կամային ուշադրությունը բնածին գործընթաց է, իրականանում է օրգանիզմի վրա որոշակի ուժի գրգռիչի ազդեցության ժամանակ և մարդուց հատուկ ջանքեր չի պահանջում։ Ոչ կամային ուշադրության մեխանիզմները մարդու և կենդանիների մոտ ընդհանուր են, դրանց հիմքը կազմում է կողմնորոշիչ ռեֆլեքսը։ Ընդ որում, ոչ կամային ուշադրությունը կապված է առավելապես միջին ուղեղի և ուղեղաբնի ստորին բաժինների հետ

Ոչ կամային ուշադրությունը համարվում է ուշադրության առավել պարզ, պասիվ տեսակ, քանի որ ծագում է անկախ մարդու գիտակցությունից։ Այն ավելի շատ կախված է մեզ վրա ազդող գրգռիչներից, քան ինքներս մեզնից։ Ոչ կամային ուշադրության ծագումը կախված է մի շարք պատճառներից՝ ֆիզիկական, հոգեֆիզիոլոգիական, հոգեկան։ Դրանք կապված են միմյանց հետ, բայց պայմանականորեն բաժանվում են չորս կատեգորիաների.

  • Առաջին խումբը կապված է գրգռիչի բնույթի հետ։ Այստեղ պետք է ներառել գրգռիչների ինտենսիվությունը, տարածականությունը։ Սուբյեկտի ներառվածությունն այստեղ նվազագույնն է, թեև չի բացառվում։ Այսինքն՝ ցանկացած ուժեղ գրգռիչ՝ բարձր ձայն, ուժեղ հոտ և այլն, անուղղակիորեն ուշադրություն են գրավում։ Ընդ որում, կարևոր է աչ այնքան գրգռիչի բացարձակ, որքան հարաբերական ուժը։ Օրինակ՝ մարդիկ տարբերվում են ընկալման շեմերով, ուստի գրգռիչը, որը մի մարդու մոտ բավականին ինտենսիվ է ուշադրություն գրավելու համար, այլ մարդու կողմից գուցե և չընկալվի։ Այսինքն՝ նույն գրգռիչին երկու տարբեր մարդիկ արձագանքում են տարբեր կերպ՝ պայմանավորված անհատական առանձնահատկություններով։

Մեծ նշանակություն ունի նաև գրգռիչների հակադրությունը (կոնտրաստը), ինչպես նաև գրգռիչի տևողությունը, մեծությունը, ձևը։ Այս խմբի մեջ կարելի է ներառել նաև գրգռիչի նոր լինելը, անսովորությունը։ վերջինիս վերաբերում է նաև տարածության մեջ գրգռիչների միախառնումը։ Այս պատճառներով պայմանավորված ուշադրությունը կողմնորոշիչ կամ հարկադրական ուշադրությունն է՝ կախված մարդու վրա ազդող գրգռիչի բնութագրերից։

  • Երկրորդ խումբ պատճառները կապված են մարդու ներքին վիճակի, ներքին գրգռիչների հետ, ընդ որում, դրանք բխում են հենց նրա պահանջմունքներից։ Օրինակ՝ քաղցած և կուշտ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում ուտելիքի մասին խոսակցությանը, սննդին։ Այս հանագամանքւ ևս պայմանավորված է մարդու անհատական առանձնահատկություններից։
  • Երրորդ խումբ պատճառները կապված են անհատի ընդհանուր ուղղվածության հետ։ Այն, ինչ սովորաբար հետաքրքրում է մեզ, այդ թվում և մասնագիտական հետաքրքրությունները, որպես կանոն, ուշադրություն են գրավում։ Այս պատճառներով պայմանավորված ուշադրությունն անվանում են «սովորական կամ ընտելական» ուշադրություն, որն ուղղակիորեն կապված է մարդու նախկին փորձի հետ(օրինակ՝ նկարիչն անմիջապես ուշադրություն է դարձնում հնագույն շինության ճարտարապետական նրբություններին, գրողը նկատում է գրքում առրված սխալներն՝ այն ուղղակի ընթերցելիս)։ Այսինքն՝ անհատի ընդհանուր ուղղվածությունը և նախկին փորձի առավելությունն ազդում են ոչ կամային ուշադրության առաջացմանը։
  • Պատճառների չորրորդ խմբի մեջ առանձնացվում են այն զգացմունքները, որոնք առաջացնում է ազող գրգռիչը։ Այն, ինչ հետաքրքրում է մեզ, առաջացնում է որոշակի հուզական ռեակցիա, որը ոչ կամային ուշադրության անհրաժեշտ պայման է։ Օրինակ՝ հետաքրքիր գիրք կարդալով՝ մենք լիովին կենտրոնանում ենք նրա բովանդակության ընկալմանը և ուշադրություն չենք դարձնում, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Այսպիսի ուշադրությունը կարելի է անվանել առավելապես հուզական։
Continue reading “Ուշադրություն”