Posted in Español, Լուսաբանում

Թաց քայլերով դեպի Կոնդ…

Լայն ժպիտով հիշվող, էմոցիաների տեղատարափ պարունակող, խոնավ և պարզապես լիառատ օրվա բաղադրատոմսը շատերն են ցանկանում ձեռք բերել։ Մենք այն հաջողակներից ենք, ովքեր մի պայծառ ու մի քիչ էլ թաց հուշ ստեղծեցին իրենց ճամբարի ընթացքում։

Մի սովորական օր էր, որը կանցներ ու կգնար մեր հիշողությունից, եթե չորոշեինք մի նոր ճամփորդական ուղղությամբ շարժվել։ Օրը գույներով լցնելու համար, մեր առևտուրը կատարեցինք ծիածանի գույների հետ համապատասխանեցնելով։ Մեր պիկնիկի “սեղանը”, կարծես ժամանակակից արվեստի գործ լիներ, յուրաքանչյուրս մեր գույնն էինք թողնում կտավի վրա, իսկ հետո համտես անում։

Համեղ միջավայրից անցում կատարենք դեպի բնություն։ Իհարկե լինելով սեբաստացի, մեր առաջնային խնդիրներից է մաքրել շրջակա միջավայրը, ինչը մենք պատշաճ կերպով կատարեցինք:

Խաղերը դարձան հիանալի միջոց` միմյանց ավելի լավ ճանաչելու, մտերմիկ ու հաճելի միջավայր ապահովելու համար։ Ամբողջ ընթացքում մեզ ձայնակցում էր Հրազդան գետի շառաչյունը, այն կարծես կանչում էր մեզ… Գայթակղությանը չդիմացանք և ահա, մի քանի րոպե ու մենք արդեն թաց-թաց ենք, իսկ մեր ծիծաղի ձայնը արձագանքում է ամբողջ անտառով մեկ: Փոքրիկ խենթություններ են թվում, բայց այնքան դրական լիցքեր են հաղորդում։ Ցանկանում ես ամեն պահը լիովին զգալ ու մի լավ ճամփորդական հիշողություն ստեղծել։

Դեռ երկար կշարունակեինք մեր խրախճանքը, բայց Կոնդը մեզ սպասում էր։ Երևանի հին թաղամաս, որը հյուրընկալել է ժամանակակից արվեստի մի ուղղություն` սթրիթ արտ անվանմամբ։ Վառ գույներով արտահայտված ուրբանիստական բնույթի գրաֆիտին կարծես նոր շունչ է հաղորդում թաղամասին։ Հնի ու նորի համադրությունը էլ ավելի հետաքրքիր է դարձնում այստեղ այցելությունը։ Հանդիպեցինք այնտեղի բնակիչներից մի քանիսին ու նկատեցինք, որ ընդհանուր առմամբ կյանքը այնտեղ հանգիստ է։

Արդյո՞ք հիշվող օր էր․ Այո՛, բոլորս տպավորված էինք ու մեր դեմքից անպակաս ժպիտը փաստում էր մեր ուրախ լինելը։

Posted in Español, Լուսաբանում

Հունիսյան հիշողությունների ճամբար

Մեր ուսումնական շրջանի ամենահիշարժան պահերից է հունիսյան ճամբարը։ Այս շրջանում, կարծես, տարվա ընթացքում ստացածդ էմոցիաները գալիս են մի ընդհանուր հայտարարի և էլ ավելի պայծառ երանգներով վերածվում են անմոռանալի հիշողությունների։

Այս տարի կրկին, մեր «ավանդույթին» հետևելով, ընտրեցինք իսպաներենի ջոկատը և առաջին իսկ օրը ծանոթացանք մեր խմբի անդամների հետ։ Մեր հետագա պլանները քննարկելուց հետո, մենք ուրախ և մոտիվացված պատրաստվեցինք գալիք օրերին։

Օրվա պլանների մշակումը ամփոփեցինք՝ մասնակցելով մարզական խաղերի․

Իսպանախոսներս որոշեցինք մասնակցել համագործակցայի-թարգմանական նախագծի, որը նվիրված է Ներսես Շնորհալուն։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից այս և գալիք տարին հայտարարվել են Ներսես Կլայեցուն նվիրված տարիներ, այդ պատրվակով մենք օտարալեզու ընթերցողներին կտրամադրենք նրա մասին տեղեկություններ՝ իրենց հասանելի լեզվով։

Դետեկտիվ ժանրի ֆիլմերը միշտ լարված են պահում և ամեն վայրկյան փոփոխվող կասկածներ են ներշնչում սցենարի ընթացքի վերաբերյալ։ Այդպիսինն էր իսպանական ծագման “El cuerpo” («Մարմինը») ֆիլմը, որը դիտեցինք մեր իսպաներենի ջոկատով։

Շաբաթվա ամենահամեղ օրը հիշվեց իր համ ու հոտով։ Հետաքրքիր էր ոչ միայն պատրաստած ուտեստը, այլ ամբողջ ընթացքը։ Մենք վիճակահանության սկզբունքով բաժանվեցինք երեք խմբի, ապա ընտրեցինք մեր ուտեստը, որով պետք է կշտացնեինք մի ամբողջ ջոկատ։ Մեր խումբը ընտրեց տաք ուտեստը և մենք պատրաստեցինք պիցցա։

Ներկա եղանք լուսանկարչության ցուցահանդեսին։ Շաբաթը ավարտվեց գեղեցիկ և շատ սպասված արարողությամբ՝ «Ցտեսություն-ցնծություն»։ Ամեն ինչ շատ լավ ընթացք ունեցավ և դրական էմոցիաներով, այժմ առաջ ենք շարժվում դեպի երկրորդ շաբաթվա ավելի արկածային օրեր։

Posted in Լուսաբանում

Ռազմամարզական ճամբար

Արատես շատ չեմ այցելել, բայց ամեն անգամ բացահայտելու և նոր բան տեսնելու վայր է դառնում այն։ Այս անգամ ուղևորվել ենք նաև դեպի ռազմաբազա, ինչը որ միանշանակ անհրաժեշտ փորձ էր և իհարկե անմոռանալի և վառ հիշողություն։ Դասագրքերով և սենյակում նստած տարիներ շարունակ լսված նյութը պռակծիկորեն օգտագործելը և սեփական ձեռքերով ամեն ինչ կատարելը կրկնակի արդյունավետ է դարձնում մեր ճամբարի ընթացքում ռազմաբազա այցելելու խնդիրը։

Շատ գեղեցիկ հիշողություններ կապեցի այս ճամփորդության հետ և կարծում եմ, որ ամեն անգամ այդ փոքր ինչ ցուրտ օրերը ջերմ ժպիտով կհիշենք և արկածային ոգին կբորբոքի մեր մեջ մի նպատակ՝ ավելի շատ ճամփորդել և բացահայտել ինքդ քեզ տարբեր ոլորտներում և միջավայրերում։

Continue reading “Ռազմամարզական ճամբար”
Posted in Լուսաբանում

Քայլարշավ Դիլիջանի տեսարժան վայրերով

Կիրակի օրով շուտ արթնանալը և տանից դուրս գալը այդքան հաճելի չէր լինի, եթե օրը չսկսեինք հերթական ճամփորդությամբ` Հայաստանի գողտրիկ  անկյունները բացահայտելու, սիրելու, ճանաչելու մտադրությամբ։

Մեր առաջին կայարանը լի էր բացահայտումներով, ինչի մասին փաստում է հենց Թաքնված ջրվեժ անվանումը։ Ջրվեժին հասնելու համար ուղևորվեցինք մի արահետով, որի երկայնքով ձգվում էր ծառերի միմյանց հաջորդող շարքը։

Թաքնված Ջրվեժ

Դիլիջանի ամենագեղեցիկ և յուրահատուկ ճարտարապետական լուծումներ ստացած եկեղեցիներից մեկը Հաղարծին վանական համալիրն է՝ 10-13-րդ դարերում կառուցված: Նրա կազմում են երեք եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին և Սեղանատուն։

Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։

Հաղարծին վանական համալիր

Posted in Քաղաքագիտություն, Լուսաբանում

Քաղաքական հակամարտությունները և Թումանյանի հեքիաթները

Մենք բոլորս մեծացել ենք Թումանյանի հեքիաթների ներքո, և վաղ տարիքից, դեռևս չգիտակցելով հեքիաթների խորը իմաստը, կարդացել ենք, զվարճացել և որոշ հետևություններ արել։ Փոքր տարիքում գուցե այդ հեքիաթները մեզ թվացել են հեղինակի չափազանցված երանգներով ներկայացվող մտքեր, որոնք չափազանց հեռու են իրականությունից։ Բայց, եթե փորձենք վերհիշել և խորասուզվել ու գտնել հեքիաթի բուն իմաստը, ապա շատ զուգահեռներ կարող ենք տանել մեր ներկայիս իրականության հետ։

Փետրվարի 25-ին «Ո՞ւմ համար են Թումանյանի հեքիաթները» և «Ինչպե՞ս են սկսվում պատերազմները» թեմայով համագործակցային հետաքրքիր ընթացքով քննարկում ունեցանք։ Տպավորիչ էր այն, որ Թումանյանի հեքիաթները իրենց մեջ պարունակում են քաղաքական շատ ակնարկներ, որոնք մինչև հիմա էլ արդիական են։

«Մի կաթիլ մեղր»․ Թումանյանը այս բալլադը գրել է 1909թ․, որտեղ նշվում է, որ պատերազմ սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը առիթ, կայծ, որը կբորբոքի երկար ժամանակ հակադիր կողմերի միջև կուտակված հակամարտության պահանջները։ Հինգ տարի անց՝ 1914թ․, Առաջին աշխարհամարտի բռնկման առիթ է դառնում Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը, ինչը շուտով վերածվում է համաշխարհային պատերազմի։

Հաճախ «հեքիաթ» եզրույթը մենք միայն ասոցացնում ենք ֆանտազիայի արդյունքում ստեղծված պատմության և երեխաների հետ։ Սակայն, ինչպես բացահայտեցինք, Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներում անմիջական կապ է ստեղծում իրականության և առաջին հայացքից ոչ ռեալ թվացող պատմության միջև։

Posted in Լուսաբանում

Հունվարյան ճամբարի վերջին օրերը

Դրականի մեջ ողողված լինելով, այս երկու շաբաթվա ընթացքում շատ սիրեցի այս իսպանական երանգներով խումբը՝ այդպես էլ մինչև վերջ չծանոթացած, բայց և արդեն անծանոթ չհանդիսացող դեմքեր, մարդիկ, ովքեր վաղ թե ուշ առօրյաիդ մի մասը չեն կազմի, բայց հիշողություններ, որ կմնան մեզ հետ դեռ երկա՜ր-երկա՜ր։

Հունվարյան առաջին շաբաթը

Էմոցիոնալ իրավիճակներն են, որ բացահայտում ու ավելի են մտերմացնում մարդկանց, օրինակ, երբ փակված եք մի սենյակում և մեկը մյուսին հաջորդող փորձություններում պետք է գլխի ընկնեք, թե ինչպես բացեք կողպեքը, մտնեք մեկ այլ՝ ավելի մութ սենյակ և ահա․․․ գտնում եք գումար, շուտով նաև դուրս եք գալիս փակված դռնից և խաղավարը հայտնում է․ «Դուք հաջողությամբ հաղթահարեցիք քվեստը և գտաք գանձերը․․․»

Կապույտ մզկիթ այցելության ընթացքում շատ տպավորիչ և սկզբում մի փոքր շոկային էր, որ մտնելուց առաջ պետք է հանեինք կոշիկները, բայց հետո մեզ տեղեկացրեցին, որ այդ ամենը արվում է, քանի որ ներսում՝ փոքրիկ գորգերի վրա մարդիկ ծնկաչոք են աղոթում, իսկ մենք պատրատվում էինք քայլել, այնպես որ կարելի էր հասկանալ նախազգուշացումը։

Թանգարան այցելելով ստացանք ուղղակի էսթետիկ հաճույք։ Մանրակրկիտ աշխատանք էր արված յուրաքանչյուր ամանի վրա։ Նախշերը երկու տեսակի էին՝ քութայայի և իզնիկի նախշեր։ Քյութայայի նախշերը հիմնակնում իրենց մեջ կապույտ գույներ են պարունակում, իսկ իզնիկինը՝ վառ գույնի կակաչներ։

Պատմեցին նախշերի մասին․ Էջմիածնի նախշը հիմնականում հանդիպում է եկեղեցիների վրա։ Այստեղ պատրաստվում էր Կոմիտասի անվան կուժի կրկնօրինակը, որի օրիգինալը թանգարանում է, իսկ Հռոմի Պապը Հայաստան այցելության ժամանակ ջրել էր հենց այդ կուժով։ Ծիրանենու նախշը նռան վրա՝

Ու ահա հասանք ամենահամեղ հատվածին․․․ Խոհանոց մտան իսպանիական ջոկատի մասնակիցները և միահամուռ ուժերով և պայծառ տրամադրված անցանք գործի։ Պատրաստեցինք կեսադիա, պիցցա, մոխիտո, սանգրիա, լավաշով ուտեստ։ Ամեն ինչ շաատ համեղ էինք պատրաստել, քանի որ սիրով էինք անում։)

Ավարտենք մի հիանալի երաժշտական խմբով ՝ “Los Reyes“։ Նրանց կողմից իրականացվող երաժշտական կատարումները այնպիսի ներդաշնակ միջավայր էին ստեղծում, որ պատրաստ էի ժամերով լսել ջութակի և կիթառի այդ գեղեցիկ համադրությունը, որը նաև ուղեկցվում էր երգի բառերով։ Երաժշտությունը պարունակում էր իսպանական ռիթմեր, ինչը բոլորիս շատ ոգևորեց և գրավեց։

Ուրախ եմ, որ հունվարյան վերջի ճամբարը անցկացրել եմ այսքան տպավորիչ և հիշվող միջավայրում։

Posted in Լուսաբանում

Հունվարյան առաջին շաբաթը

Հունավարյան ճամբարի առաջին շաբաթը հաջողությամբ հասավ իր վերջնակետին, իսկ արդյունքում կուտակված էմոցիաները, դեռ ստիպում են խոսել այդ մասին։

Քանի որ մոտակա ժամանակաները պետք է մի խմբով ճամփորդեինք, որոշեցինք ծանոթանալ՝ ինտելեկտուալ խաղերի միջոցով։ Խաղերը շատ հետաքրքիր էին և ուսուցողական, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ։

Ճամբարի ընթացքում անցկացվեց նաև բանավեճ-քննարկում, բավական արդի և մեր ժամանակներում տարածված թեմայի շուրջ՝ «Կյանքը՝ վիրտուալ ցուցամոլություն»։

Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են դիմավորում Նոր տարին Հայաստանում։ Մեր համագործակցային նախագծի շրջանակներում՝ «Նոր տարին՝ տարբեր երկրներում», ծանոթացանք օտար երկրների յուրօրինակ տոնելաձևին և վերջում որոշեցինք, որ գալիք տարիներին կարելի է փորձել մի քանի սովորույթներ՝ տոնը ավելի տարբերվող և զվարճալի դարձնելու նպատակով։

Քննարկել ենք նաև մի պատմվածք՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղան», որը ինքնին իսպանական ծագում ուներ։

Դիտել ենք նաև իսպանական կարճամետրաժ ֆիլմ՝ Café solo, որը համարձակության մասին էր և բավականին մտացելու տեղիք տվեց։

Թաքնված ստեղծագործական տաղանդներ ունեցող սեբաստացիներին բացահայտելու նպատակով մասնակցեցինք «Ստեղծագործ պատանի» հանդիպմանը։ Ընթերցվեց 3 ստեղծագործություն, որոնցից յուրաքանչյուրը որոշ չափով արտահայտեցին հեղինակների ներքին մտածմունքները, և կարծում եմ՝ երկուսի ինքնությունը կարողացա բացահայտել, բայց չբարձրաձայնեցի, որ ամենավերջում պարզվի։

Ամենահիշարժան օրերից էր մեր փոքրիկ ճամփորդությունը դեպի սահադաշտ։ Ամբողջ շաբաթը լի էր բազում դրական հիշողություններով։ Մեծ ոգևորությամբ սպասում ենք հաջորդ շաբաթվա մեր արկածներին։

Posted in Լուսաբանում

Նոր տարվա սկիզբը սահադաշտում

Ասում են՝ ինչպես տարիդ սկսես, այնպես էլ կանցկացնես․ հետևելով այս խոսքին, որոշեցի տարին լցնել արկածային և զվարճալի օրերով։ Նոր տարվա արկածների սկիզբը որոշեցինք սկսել սահադաշտում։ Բոլորս ոգևորված էինք, քանի որ արդեն կանխազգում էինք՝ ինչպիսի ուրախ և դրական լիցքերով օրվա սկիզբ ենք ունենալու։

Սահադաշտը լիովին մեր տրամադրության տակ էր։ Դե արի ու որքա՜ն ուզում ես սահի՛ր, ընկի՛ր, վե՛ր բարձրացիր ու կրկին անգամ փորձիր նոր հնարքներ․․․ Այդ միջավայրը այնքան արագ ձևավորվեց, որ շուտով բոլորս հմտացանք մեր զվարճալի գործում։

Իրականում, այդքան էլ հեշտ չէ միանգամից ընտելանալ նոր պայմանների․ այս դեպքում՝ կոշիկները փոխարինել չմուշկներով, իսկ հողը՝ սառցե հատակով։ Այնուամենայնիվ, բոլորիս մոտ էլ հաջողվեց իրագործել մեր մտադրությունները սահադաշտում։

Յուրաքանչյուրս ստացանք մի բուռ էմոցիաներ, որոնք դեռ երկար կմնան մեր հիշողություններում, որպես ձմեռվա խինդով լի մի օր։

Posted in Լուսաբանում

Գյումրին-Կապսը ձմեռային երանգներով

Եղանակային փոփոխություններից հետո, ինչպես խոստացել էի, ես կրկին հավաքեցի ճամպրուկս և ուղղություն բռնեցի դեպի Գյումրի, իսկ ավելի կոնկրետ՝ Կապս։ Նախորդ անգամ Գյումրու դռները մեր առջև բացել էին բազմերանգ աշնանային գույներով լի տեսարաններ, իսկ այս ճամփորդության ընթացքում բացահայտեցի Գյումրին մեկ այլ գունային երանգներով․ ձմեռային սառը օդը և ձյունը լիովին ուրիշ միջավայր էր ստեղցել հեքիաթային քաղաքում։

Ճանապարհին այցելեցինք Արուճ գյուղը, որտեղի «պատանի գիդերը» փոքրիկ քայլարշավի ընթացքում մեզ ներկայացրին Սուրբ Գրիգոր եկեղեցին և Արուճի ձորի բերդը, որտեղ էր գտնվում նաև գյուղի սառնորակ աղբյուրներից մեկը։ Դրանք հիմնվել էին 5-7րդ դարերում։ Երկու կառույցներն էլ կիսաքանդ վիճակում էին, որը արշավանքների հետևանք էր։

Մենք հյուրընկալեցինք Գյումրու Տնտեսագիտական Վարժարան։ Այստեղ ներկայացրեցինք մեր դպրոցի կրթական համակարգի առանձնահատուկ կետերը, ապա բոլորով միասին երգել-պարելով վերջացրինք հանդիպումը և շրջեցինք դպրոցում՝ աշակերտների ջերմ ուղեկցությամբ։

Կապսում համեմատաբար ավելի ձյունառատ էր, ինչը իհարկե ավելի զվարճալի էր մեզ համար, քանի որ բոլորս եկել էինք ձյունառատ ճամփորդություն վայելելու։ Ձմեռային ցուրտ միջավայր, որը ջերմացնում էին մեր նոր ծանոթություններից լուսացած զրույցները, խաղերը, երգերը։

Գյումրի քաղաքի ամենասիրելի զբաղմունքներից մեկը որոշ փողոցներով պարզապես շրջելը և մայթով ձգվող յուրահատուկ ու էսթետիկ հաճույք պատճառող տները ուսումնասիրելն է։

Ճանապարհին էր գտնվում Մարմարաշեն վանքը, որը նույնպես բաց չթողեցինք մեր աչքից։ Այն առանձնահատուկ էր նրանով, որ կազմված է երկու մասից՝ Մեծ և Վերին վանքերից։ Ի տարբերություն Վերին վանքի` Մեծ վանքը պաշտպանված է եղել շրջապարիսպով, որը ձգվել է մինչև գետի եզերքը՝ իր մեջ ներառելով չորս եկեղեցի, գավիթ-ժամատուն, զանգակատուն և գերեզմանոց։

Վանքից ոչ շատ հեռու գտնվում էր մի աղբյուր, որի պատմությունը շատ տպավորիչ էր և հատկանշական։

Լինելով Գյումրիում անհնար է անցնել տուն-թանգարանների կողքով և չայցելել գոնե մեկը։ Այդպիսով դարձանք նաև Ավետիք Իսահակյանի տան հյուրը։ Ոգեշնչվելով նրա բնակավայրից և կյանքի պատմությունից, վերադառնալով մեր այդժամյա տնակները, մենք երեկոյան կազմակերպեցինք Իսահակյանական ընթերցումներ։

Վերադարձին եղանք Երերուքի տաճարի մոտ, որը իր կամարներով հանդերձ շատ առանձնահատուկ տեսք ուներ։

Posted in Գրականություն, Լուսաբանում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառուցվածքը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը առատ է իր մասնաճյուղերով: Յուրաքանչյուր աշակերտ կարող է հեշտությամբ ընդգրկվել դպրոցի միջավայրին, քանի որ արագ կգտնի իրեն հարազատ մի օղակ։ Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններն են՝

  • Արևելյան դպրոց-պարտեզ
  • Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • Հարավային դպրոց-պարտեզ
  • Միջին դպրոց
  • Ավագ դպրոց
  • Քոլեջ

Հաշվի առնելով այն փաստը, որ շատերը բացի կրթական ծրագրից ունեն նաև այլ հետաքրքրվածություններ՝ կրթահամալիրը ընտրության հնարավորություն է ընձեռնում սեբաստացիներին։ Մասնաճյուղ-լրացուցիչ կրթության դպրոցներ, ուսումնական կենտրոններ

  • Արատեսի դպրական կենտրոն. դպրոց բնության գրկում
  • Խաղողի և գինու դպրոց
  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  • Ուսումնական ագարակ
  • Երաժշտության, պարի ուսումնական կենտրոն
  • Մարզական ուսումնական կենտրոն. հնգամարտի դպրոց
  • Շախմատի ուսումնական կենտրոն
  • «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Մանկավարժության կենտրոն

Արատեսի դպրական կենտրոնը լեռների գրկում գտնվող փոքրիկ գյուղ է, որը տարին մի քանի անգամ բնակեցվում է սեբաստացիների հավաք խմբերով։ Բնության գրկում անցկացվող քննարկում-դասերը ավելի առողջ և հաճելի միջավայրում են լինում, ինչը ավելի է մոտիվացնում երեխաներին նոր գիտելիքներ յուրացնել։

Կրթահամալիրում գործում է Տիգրան Հայրապետյանի անվան գրադարան, որտեղից կարող ենք ստանալ այն գրքերը, որոնք կամենում ենք, ինչպես նաև հենց տեղում կարդալ և ընտրել ավելի դուրեկանը։

Posted in Գրականություն, Լուսաբանում

Ալեքպոլյան պատմություններ և հուշարձաններ

Երևան-Գյումրի-Կապս տրանզիտ

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Գյումրին աչքի է ընկել իր պատմաճարտարապետական հուշարձաններով, հետաքրքիր ավանդույթներով և ավանդազրույցներով: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը՝ սկսելով Գյումրու պատմությունից, պատմական հուշարձաններից:

Գյումրին առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. VIII դարի ուրարտական մի արձանագրության մեջ: Այդ կապակցությամբ ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն ասել է. «Նվաճեցի Էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը՝ մինչև Իշկիկուլու երկիրը»: Նախկինում քաղաքն ունեցել է Կումայրի, այնուհետև՝ Ալեքսանդրապոլ, Լենինական անվանումը:

«Սև»  բերդ

«Սև» բերդը մեծամասամբ ծառայում է՝ որպես համերգային սրահ: Ցարական ժամանակաշրջանում կառուցված բերդն աչքի է ընկնում յուրօրինակ պատմաճարտարապետական ոճով: Այն կառուցվել է Նիկոլայ I-ի օրոք՝ 1837 թվականին՝ Ալեքսանդրապոլը վերածելով բերդ-ամրոցի: Բերդի կառուցման անհրաժեշտությունն առաջացել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո, որին գումարվեցին նաև ռուս-թուրքական պատերազմները: «Սև» բերդը, որը որոշակիորեն նման է ֆրանսիական «Ֆորդ Բոյար» ծովային ամրոցին, մեր տարածաշրջանում եզակի պատմաճարտարապետական հուշարձան է հանդիսանում:

«Կարմիր» բերդ

«Կարմիր» բերդը, որի շինարարությունն ավարտվել է 1864 թվականին, որպես ռազմական ամրոց՝ պատկանում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային: Այն հանդիսանում է զենքի պահեստ: Ռազմական և պաշտպանական նշանակության այս ամրոցը, սակայն, ոչ մի պատերազմի ժամանակ չի օգտագործվել:

Գյումրու Ռուսթավելի փողոց

«Եթե փողոցին անդրադառնանք, ապա այն հայտնի է եղել Այհայի դար անվանումով: Դա կապված է մի ավանդազրույցի հետ, որի մասին մեզ պատմում են տարեց մարդիկ: Ինչպես գիտենք, Գյումրիում տարածված է եղել, երբ տղամարդն անցնելիս է եղել, կինը պետք է անպայման ոտքի կանգնի և գլուխ խոնարհի: Այդպես էլ եղել է այս պարագայում:

Տիրատուրենց ազգից Խաչատուր անունով մեկն անցնելիս է եղել, և մի օր անցնելիս, բոլորը կանգնում են, բացի մի կնոջից: Այս մարդը բացականչական արտահայտություն է անում՝ այ Հայհա՜յ, էս դու ո՞ւմ կինն ես, որ ոտքի չես կանգնում, դրանից հետո փողոցի անվանումը տարածվել է Այհայի դար անունով: Ընդհանրապես, երբ նայում ենք փողոցին վերևից ներքև, այն բավական նման է դարի: Դրանից հետո փողոցը հայտնի է դարձել վրաց էպոսագետ Շոթա Ռուսթավելիի անվանումով, ով շատ լավ ներկայացնում է վրացական կոլորիտն ու մշակույթը»,- նշեց Անդրանիկ Շահինյանը:

Հարցին՝ արդյոք արժե՞ր պահպանել փողոցի հին սալաքարերը, չէ՞ որ դրանք պատմական նշանակություն ունեին, մեր զրուցակցը պատասխանեց.

«Յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է: Յուրաքանչյուր պահպանված բան ունի զբոսաշրջությունը զարգացնելու նշանակություն: Քաղաքապետարանի, վարչապետի կատարած աշխատանքի մեջ այդ ամենը զգացվում է, քանի որ պատմամշակութային արժեքների պահպանումն ունի նաև տուրիզմը զարգացնելու միտումներ: Կոլորիտային տեսարանները, հինը նորից առաջ բերելը հաստատ ձգելու է բոլորին, նաև այստեղ ապրողներին, շրջագայողներին»:

Հայտնի լեննականցիների կենսագրություններ

Պոլոզ Մուկուչ, երգիծաբան

Պոլոզ Մուկուչը՝ Մկրտիչ Ղազարի Մելքոնյանը, ծնվել է 1891 թվականի հունվարի 7-ին, Գյումրիում, երկաթագործ-արծաթագործ Ղազարի ընտանիքում: Վերջինիս արհեստանոցը դարբինների արհեստանոցի կողքին էր գտնվում: Մկրտչին բարձրահասակ լինելու պատճառով՝ «Պոլոզ» էին անվանում:
Պոլոզ Մուկուչը հագնվում էր բնիկ գյումրեցու ոճով՝ լաստիկ կտորից արխալուղ, թափովի շալվար, կրում էր կաստոր կտորից գլխարկ՝ շափխա, փափուկ կաշվից կոշիկներ: Մկրտիչը տարրական կրթություն էր ստացել «դայտոպլան» կոչվող դպրոցում, փոդրաթչի էր՝ պատվիրատու:

Պոլոզ Մուկուչն իր ձիասայլով հայտնվելով քաղաքի տարբեր հատվածներում՝ մարդկանց միրգ հյուրասիրելուց բացի, կատակներ էր պատմում:

Մհեր Մկրտչյան

 Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը՝ ծագումով մշեցի, իսկ մայրը վանեցի էր։ Գյումրու նկարչական և երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Թատրոնում մեծ վարպետությամբ խաղացել է մեծ և փոքր դերեր։ 1956 թվականին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է «Այբոլիտ-66», «Կովկասի գերուհին», «Միմինո», «Ունայնություն ունայնության», «Ալի Բաբան և քառասուն ավազակները» և այլ ֆիլմերում, ինչի շնորհիվ համաշխարհային հռչակ է վայելել: Դերասանը մահացել է 1993 թվականին:

Գյումրեցիների կենցաղի վերաբերյալ «Ալեքպոլյան պատմություններ»խմբի  մի գրառում

Ուշագրավ է Ռուբեն Մխիթարյանի հեղինակած գրառումը. «Մեր տունը փոս է, ինչքան խելառ կա` հոս է: Մեր տունը 120 տարվա ընթացքում շատ անուններ է ունեցել: Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Կումայրի, Գյումրի: Սակայն մեր տան սերունդները իրենց բաժանում են երկու ժամանակաշրջանի` գյումրեցիների ժամանակաշրջան և լեննականցիների: Պապս բնիկ գյումրեցի էր, չնայած կյանքի մեծ մասն ապրեց Լեննականում: Ես բնիկ լեննականցի եմ, չնայած կյանքիս մեծ մասը ապրել եմ Գյումրիում:

Լեննականում ապրող գյումրեցիների մեջ խելառները շատ էին: Ավելի շուտ «սայլուկները»: Հենց «սայլուկ» բառն է «խելառ» բառի հոմանիշը գյումրվա-լեննականյան բարբառում: Սակայն պետք է մի փոքրիկ ճշտում մտցնել: «Սայլուկը» «խելառի» փաղաքշական ձևն է: Օրինակ` եթե մեկը իր մեքենան խփում է ուրիշի մեքենային, ասում են, որ նա «խելառ» է: Իսկ եթե նա մեքենան խփում է ուրիշի մեքենային, որովհետև ղեկը փախցնում է, որ փողոցը սխալ տեղից անցնող երեխային տակը չգցի` ասում են, որ նա «սայլուկ» է:

«Խելառները» պապայի փողերով ինստիտուտ կընդունվին, իսկ «սայլուկները» դուրս կմնան ու բանակ կերթան: «Խելառները» գոլդ համարներով խախտում կենեն, իսկ «սայլուկները» պարտաճանաչ սաղ ակտերը կմուծեն: «Խելառները» կաշխատին խելոք օջախից իրանց տղու համար աղջիկ ուզեն, իսկ «սայլուկները» հետո էդ աղջկան ու իրա էրեխուն կպահեն: «Խելառները» իրանց գերդաստանին կհավաքեն ու կերթան Եվրոպա հանձնվելու, իսկ «սայլուկները» Մոսկվայից տուն կզանգեն ու տոմսի փող գուզեն, օր կռնանան վերադառնալ:

Կամ Գյումրիում ապրող լեննականցի կամ Լեննականում ապրող գյումրեցի: Մի խոսքով` կամ մեկը, կամ մյուսը: Սակայն այս բառերից շատ բան է կախված իմ տան նիստն ու կացը հասկանալու համար, քանզի երկաշարժից հետո «խելառները» փրկվեցին, իսկ «սայլուկները» մինչև հիմա շարունակում են այնտեղ ապրել:

Գյումրին միշտ համարվել է արվեստների և արհեստների քաղաք: Այստեղ արհեստը միշտ հասել է արվեստի աստիճանի, այլ ոչ թե հակառակը` արվեստը արհեստի աստիճանի: Չփորձելով նսեմացնել այս երկու բառերի նշանակությունն ու իմաստը, միայն ասեմ, որ յուրաքանչյուր բնագավառում աշխատող գյումրեցի մասնագետը փորձել է այդ բնագավառը դարձնել մի առանձին արվեստի տեսակ, չնայած այդ բնագավառի ի սկզբանե արհեստ լինելուն: Բերեմ մի քանի օրինակ:

Գյումրեցի հաշվապահն իրեն համարում է «նկարիչ», քանի որ եռամսյա հաշվետվությունները հանձնելու ժամանակ այնպիսի թվեր է «նկարում» հայտարարագրերում, որ ողջ հարկային տեսչությունը ժամերով ապշած նայում է այդ թվերին և աչքերին չի հավատում:

Գյումրեցի հարկայինի տեսուչը իրեն համարում է «քանդակագործ», քանի որ բյուջեն լցնելու համար նա պատրաստ է «քամել» նույնիսկ քարը և ստանալ քարից այն, ինչ ուզում է, ինչը երբեք չի կարող ստանալ ոչ մի հանճարեղ քանդակագործ:

Գյումրեցի քրեականի քննիչը իրեն համարում է «բանաստեղծ», քանի որ ցանկացած չնչին «բանից» կարող է «ստեղծել» «Մատյան ողբերգություն»:

Գյումրեցի ոստիկանը իրեն համարում է «գրող», չնայած ժողովրդի մեծ մասը նրան համարում է «գրող ու սև ցավ» միասին վերցրած:

Գյումրեցի մաքսատան աշխատողն իրեն համարում է «բալեթմեյսթր», քանի որ մաքսատունը անցնելու համար յուրաքանչյուրը պատրաստ է նրանց դիմաց պարել բոլոր պարերը, նույնիսկ «Սարի սմբուլը»»: