Posted in Պատմվածքներ, Գրականություն

Վրեժ Իսրայելյան «Թանկագին հյուրը»

Վրեժ Իսրայելյանի «Թանկագին հյուրը» պատմվածքում իրադարդարձությունները ուղիղ կապված են պատերազմի և դրա հետավանքների հետ։ Հակոն՝ Մռովի Արծիվը, պատերազմի ակտիվ մասնակիցներից էրր, ով հաղթանակել էր Մռով լեռան ճակատամարտում։ Իսկ իր անվանումը ստացել էր հենց մարտի դաշտում, ուր թողել էր իր աչքի առաջ կռված և զոհված իր մարտընկերներին։ Այնուամենայնիվ հրամանատարը ոգեշնչել և վստահություն էր ներշնչել նրան ասելով․ «Հակո, կյանքիդ մեռնեմ, էս ի՞նչ արեցինք։ Ասա, դու հո գիտես ինչ արեցինք։ Հազար տարվա մեր խեղճությունը այս լեռն տակ թաղեցինք: Հակո, ախպերս, գիտե՞ս, որ դու պատմություն ես»։ Հակոն անկեղծության և ճշմարտության որոնումները կատարում էր բոլորից առանձնացված մի փոքրիկ անկյունում ՝ ձեղնահարկում։ Կինը երբեմնի հիշեցնում էր ամուսնուն իրենց վիճակի մասին՝ բողոքելով․ «Մռովի Արծիվը Երևանում հավ է դարձել»։

Մելոն Հակոի մանկության՝ գերազանցիկ առաջադիմությամբ ընկերն էր, ով այդ ժամանակ պատգամավոր էր և բարձր պաշտոն զբաղեցնելով, բավականին պատշաճ կերպով պահում էր իր ընտանիքը, ինչը չէր կարելի ասել հաղթանակած, բայց դատարկ դրամապանակով վերադարձած Հակոի խղճուկ կյանքով ապրող ընտանիքի մասին։ Մելոն պատերազմիր առաջին իսկ օրերից չքվել էր բոլորի աչքից և հեռացել Մոսկվա, բայց դրական արդյունքի մասին իմանալով վորադարձել էր և սպասում էր կարևոր և թանկագին հյուրի այցելությանը։ Չնայած, որ Հակոն ծանր դեպքերի ականատես էր եղել և վերադառնալով իր տեղը չէր կարողանում գտնել, նրան շատ ցավեցրեցին այն խոսքերը, որոնք Մելոն հատուկ իրեն ուղղեց․ «Հակո ջան, կներես, որ քեզ չեմ հրավիրելու: Նա ասաց, որ ավելորդ մարդիկ չլինեն: «Ավելորդ» բառը Հակոյին ցնցեց»։ Այդ օր Մելոյենց տուն եկավ հրամանատարը, ով ավելորդություններ չէր ցանկացել։

Մռով սարի արևն աշխարհը կտրեց, եկավ ու լուսամուտի ծերպից Հակոյի աչքը խրվեց։ Ցավը նրան հետ շպրտեց։ Ողբերգությունը ներս մտավ ներքին վերջույթներից, սառը դողէրոցքով սողոսկեց մարմինն ի վեր, լցվեց մարմնի բոլոր ծակուծուկերը և վայրի մոլուցքով տապալելով բոլոր արգելակները, խուժեց ուղեղից ներս:
– Հրամանատա՛ր, ախպե՛րս, էս ի՜նչ արեցինք… էդ ե՞ս եմ ավելորդը…
Էս հո պատմություն է, հրամանատար,– ցավից ոռնաց Հակոն, և ձեռքը որոնեց, գտավ թախտի տակ թաքցրած ավտոմատը:

Պատմվածքի իմաստը այնքան խորը կապ ուներ ներկայիս իրադարձությունների հետ։ Նենգ և երկերեսանի մարդիկ դեռ գրավում են իրենց տեղը հնացած նստարաններում և տեղ չեն տալիս արդարությանն ու անկեղծ և բարի սրտով հասարակությանը, ովքեր թերևս քիչ քանակ են կամում և մեր հերոսի նման շատ դեպքերում միջոցներ չեն ունենում։

Posted in Հայոց լեզու, Պատմվածքներ

Կինը և մոմը

Կինը եկավ տաճար, վերցրեց մոմը, վստահորեն վառեց այն և դրեց մոմակալի մեջ: Բայց հենց որ կինը սկսեց կարդալ աղոթքը, մոմը հանգավ: Կինը ամաչեց, նորից վառեց մոմը և կոկիկ դրեց իր տեղը։ Անգամ մի քանի բառ չասաց, երբ կայծը նորից մարեց։ Կինը, լրջորեն անհանգստանալով, նորից զգուշորեն վերցրեց մոմը և կամաց-կամաց պատրույգը մոտեցրեց վառվող մոմերից մեկին։ Նա թրթռաց, բայց վառվեց։ Կինը մոմը դանդաղ դրեց ազատ տեղում և, առանց հայացքը կտրելու նրանից, սկսեց աղոթք կարդալ։ Այստեղ լույսը կրկին սկսեց նվազել և մարեց ՝ ծուխը վերև թողնելով։ Խուճապ, վախ, տարակուսանք. ամեն ինչ խառնվեց իրար: Նա շտապեց քահանայի մոտ.

– Տեր Հայր, իմ մոմը անընդհատ մարում է. Արդյոք Տերը երես է թեքել ինձանից և չի ցանկանում լսել իմ աղոթքը: Կամ ես այնքան մեղավոր եմ, որ իմ զոհաբերությունը հաճելի չէ նրան: Ի՞նչ պետք է անեմ:

– Վերցրեք մեկ այլ մոմ: Ձեզ վատ մոմ է բաժին ընկել, – ժպտաց քահանան ի պատասխան կնոջը:

Աղբյուր

Posted in Պատմվածքներ, Գրականություն

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ»

Հուշանգ Մորադի Քերմանի «Շոկոլադ» պատմվածքը մի տղայի մասին է, ով հեռվից եկել էր մի դեղատուն։ Նա վերցրել դեղատոմսը, իր հոր նկարը և հավաստիացված լինելով, որ այս դեղատանը կան իրեն անհրաժեշտ դեղերը, շտապել էր այստեղ։ Երբ դեղատոմսը տվեց աշխատակցուհուն, նա ասաց, որ այդ դեղերը վրջացել են արդեն։ Այդ լսելով տղան ցույց տվեց իր հոր լուսանկարը և սկսեց պատմել նրա մասին, թե ինչպիսի հայտնի դերասան է իր հայրը։ Աշխատակցուհին ասաց, որ չի ճանաչում, տղան զարմացավ և շարունակեց պատմել, թե իր հյաարը ինչ դերեր է զբաղեցրել։ Աշխատողներից երկուսը տեսնելով հոր նկարը ճանաչեցին նրան, այդ փաստից տղան ավելի ոգևորվեց և սկսեց ավելի մեծ ոգևորությամբ պատմել իր հոր աշխատանքի մասին և ցույց տվեց նրա շահած մրցանակներից մեկը՝ սիմորղ թռչունը։ Տղան հավատացնում էր, որ եթե իր հայրը այստեղ լիներ, ապա շատերը կմոտենային և կցանկանային նրա հետ նկարվել և նրանից ստորագրություն վերցնել։ Տղան պատմելով իր հոր մասին և ցուցադրելով նրա նկարն ու մրցանակը, մարդկանց ամբոխ հավաքեց իր շուրջը։ Դեղատան աշխատողն՝երից մ՝եկը՝ սպիտակահեր մի տղամարդ, մոտեցավ և ևս մեկ անգամ ասաց, որ իրենք չունեն անհրաժեշտ դեղերը, և որ պետք չէ դեղատանը այսքան մարդիկ իրար գլուխ հավաքվեն։ Սակայն տղան պնդում էր, որ բոլորը պետք է ճանաչեն իր հորը և տան դեղերը։ Մի պահ տղա վատ զգաց իրեն և տղամարդը նրան շոկոլադ առաջարկեց։ Տղամարդը վերցրեց դեղատոմսը և զանգեց ինչ-որ մեկին։ Տղան շատ ուրախացավ։ Հետո նա տղայից ուզեց իր հոր համարը և զանգելով նրան, ասաց որ նրա տղա շատ “թանկարժեք” է։ Ապա տղամարդը առաջարկեց հոր ապաքինվելուց անմիջապես հետո հանդիպել և մի հաճելի զրույց ուենալ նրա հետ։ Տղամարդն ասաաց, որ ինքը նույնպես տղա ունի ում չի տեսել տասներկու տարի, միայն զանգով է խոսել։

Այսպիսով տղա համառ գտնվելով, ի վերջո հասավ իր նպատակին և ստացավ անհրաժեշտ դեղերը։ Նա նաև բարձրացրեց իր և հոր պատիվը և ճանաչումը։

Posted in Պատմվածքներ, Գրականություն

«Ոսկի մարդը» Վանո Սիրադեղյան

Ամեն տարի մենք կարդում և վերլուծում ենք Վանո Սիրադեղյանի պատմվածքները, և այս տարին բացառություն չէ: Նրա յուրաքանչյուր պատմվածքը անհրաժեշտ է մանրամասն վերծանել, գտնել խճճված մտքերը հարթելու և իմաստային խորը եզրահանգման գալու ուղին:

Վանո Սիրադեղյանի պատմվածքներից է նաև «Ոսկի մարդը»: Ըստ վերնագրի կարելի է ենթադրել, որ պատմվածքը մարդուն գնահատելու մասին է: Երբեմն ժամանակը խաղում է մեզ հետ և անդարձ վերցնում այն, ինչի կամ ում ներկայությունը առօրյայիդ մի մասն էր, որ առանձնապես մեծ նշանակություն չէիր դարձնում, և միայն կորցնելուց հետո սկսում գնահատել:

Այս պատմվածքում գլխավոր հերոսը վախճանված Վարոսն էր: Պատմվածքում, նրա մահից հետո, ներկայացված էր նրա մտերիմների, ընկերների խոսակցությունը, նրանց հիշողությունները կապված իրենց հարազատի հետ… հիշողություններ… հիշողություններ, որոնք չհիշվեցին, ի հայտ չեկան…

Հանգուցյալի շուրջը նստած, իրենք նրա կյանքից մի լավ բան չունեին հիշելու։ Մի կյանք նույն գյուղում էին ապրել, ու հիշելուի բան չունին։ Գյուղն էլ գյուղ լինի՝ ութսուն֊իննսուն տուն, կարելի է ասել դուռ֊դռան են ապրել։

Մահանալուց հետո մարդիկ շարունակում են նկատել և բարձրաձայնել, որ հարուստին թաղեցին շքեղ դագաղով, իսկ Վարոսին թաղեցին խղճուկ դագաղով։ Ու բոլորն էլ գիտեին, որ իրենց հերթն էլ է վաղ թե ուշ գալու, և Վարոսի մահը ստիպեց նրանց մտքերը կենտրոնցանել այն հարցի շուրջ, թե ով է լինելու հաջորդը:

Պատմվածքում հեղինակը խոսում էր մարդկանց հանդեպ վերաբերմունքի և մարդու ներկայությունը, ժամանակը գնահատելու և այն ճիշտ վայելելու մասին:

Posted in Պատմվածքներ, Գրականություն

Վանո Սիրադեղյան«Ափսոս էր երեխան»

Վանոյի հետ եւ առանց Վանոյի»` Վասակ Դարբինյանի գրքում - Mediamax.am

Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ ( Վանո Սիրադեղյանի կյանքի մասին )

«Գրելը մտածելու լավագույն ձևն է» ասել է Վանո Սիրադեղյանը, ով վերցնելով գրիչը ու տալով իր մտքին ազատություն, գրել է «Ափսոս էր երեխան» պատվածքը։ Ստեղծագործության մեջ գրավիչ և տպավորվող էր ազատ խոսակցական ոճը, որով ամեն ինչ ասվում էր։ Ներկայացվում էր կյանքի և մահվան անսահմանությունը, թե ինչպիսի ապրումների և իրավիճակների միջով է մարդ անցնում իր կյանքի ամբողջ ընթացքում։ Ապրում ես քո օրով, ներկայով՝ կերտելով ապագադ, ու չգիտես, թե երբ կկտրվի կյանքիդ թելը։ Բայց մահը չունի իր նշանակետը, որին պետք է հասնես, այն հետապնդում է քեզ թիկունքից՝ գոյության հետքերը ջնջելով, ինչպես նշում է հեղինակը։

Ամեն անցաց վայրկյանը, ամեն վայելավծ կամ տանջված ապրումը, հավերժ բնակություն են հաստատում անցյալի գրկում։ Իսկ այդ անցյալին Վանո Սիրադեղյանը անվանեց երեխա, ով օրեցօր մեծանում և էլ ավելի շատ ինֆորմացի էր կուտակում իր մեջ և ում կորցնելով ափսոսանք ենք զգում։

Մենք գիտակցում ենք, որ հնարավորություն ունենք մյուսների սխալները տեսնելով՝ զերծ մնալ դրանց հանդիպելուց սեփական կյանքում, բայց երևի գործում է մարդկանց հոգում սերմնացած էգոյիզմը, որը դրդում է մեզ ամեն ինչ զգալ մեր կաշվի վրա, տեսնել սեփական աչքերով և միայն նոր հասկանալ, որ վատ չէր լինի հետևություն քաղել ուրիշների սխալներից նույնպես։

Պատմվածքում շատ գեղեցիկ մտքեր կային, որոնք համընկնում էին իմ պատկերացումներին և որոշեցի առանձնացնել․

Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը և այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։

Ինչ-ինչ հմտություններ կապիկից դեռ մնացել են մարդու մեջ եւ եթե մեր մեջ չեն դրսեւորվում, մեզնով փոխանցվում են մեր երեխաներին։

Արդյո՞ք ամեն նոր երեխայով ծնվում են նորից, փորձում են վերհիշել մի տարիք, երբ մահվան մասին նույնքան պատկերացում ունեն, որքան` կյանքի, այսինքն՝ ոչ մի…

Կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։

 Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին։

Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։

Ոչ ոք մինչև վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։

Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։

Posted in Պատմվածքներ, Գրականություն

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը իր մեջ արտացոլում է մի քանի երևույթների իրական կարևորությունը և դրանք ժամանակին, քեզ ի օգուտ օգտագործելու կարողությունը։

Արամենց ընտանիքը աչքի չէր ընկնում ֆինանսական ապահովվածությամբ, բայց նրանց գերդաստանում գերակշռում էր էլ ավելի կարևոր և գնահատվող գործոն՝ ազնվությունը և արդարությունը։ Փոքր տարիքից ի վեր տղան կուրորեն հետևում էր ընտանեկան չգրված բարոյական օրենքներին: Այդ իսկ պատճառով, նրա համար սկզբում շատ տարօրինակ թվաց, որ իր զարմիկը պատուհանի ետևում սպասում է իրեն, հրաշալի սպիտակ ձին հեծած։ Բայց ձիերի հանդեպ տածած սերը և պահի գայթակղությունը, բերեցին այն մտքին, որ մեկ օրով ձի հեծնելը և հետո տիրոջը վերադարձնելը, ամենևին էլ գողություն չէ։

Ղարօղլանյանների ընտանիքը, թեև ապրում էր աղքատության մեջ և ծայրը ծայրին հազիվ էր հասցնում, բայց հպարտ էր, իրենց պատիվը բարձր պահող, քանի որ ամենը վաստակում էր կատարյալ ազնվությամբ և արդարությամբ։ Այսպիսի հատկանիշներով փարատված լինելու շնորհիվ էր, որ ձիու տերը՝ իր սեփական ձին տեսնելով տղաների ձեռքում, չհավատաց, որ կարող է իրենը լինել: Երբ ձին վերադարձրին, նա լիովին փոխվել էր, դարձել էր դիմացկուն, բնավորությամբ մեղմ և սայլի կապերից դուրս զգացել էր իր ուժը և ազատության քաղցրությունը․․․

Posted in Պատմվածքներ, Գրականություն

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

«Հայ մուկը» պատմվածքը հայ ժողովրդի պատմության ներկայացումը կարծես լինի։ Պատմվածքում ակնհայտ կարելի է համեմատականներ տանել իրականության և հորինված կերպարանքի միջև։

Ինչու՞ մուկ․ շատ հաճախ չափսերով փոքր մարդկանց, կենդանիների ուժը և կարողությունները թերագնահատում են խափնվելով արտաքին տեսքին։ Հայ մուկը՝ հայ ժողովուրդը, իր համառությամբ, դիմացկողությամբ, ամուր կամքի ուժով ապացուցեց հակառակը,երբ հայտնվեց օձի հետ մեկ վանդակում։ Մյուս կերպարը՝ օձը, խորհրդանշում էր թշնամուն, իր ահարկու արտաքին տեսքով։

Պատմվածքը կարելի է ամփոփել մի ասացվածքի օգնությաամբ․

«Երբեք մի դատիր գիրքը ըստ իր կազմի»

Posted in Պատմվածքներ, Գրականություն

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Պատերազմ…Այս երևույթը դարեր շարունակ զուգահեռաբար շարժվում է մարդկության պատմության վաղ ժամանակներից, մինչև մեր ներկայիս օրը։ Այն անխտիր և անզիջում կյանքեր է վերցնում և շուրջ բոլորը ամայի դարձնելով անէանում։

Վիլյամ Սարոյանը իր «Պատերազմը» պատմվածքում անդրադառնում է Գերմանիայի ֆաշիստական գործողությունների ժամանակաշրջանին։ Նկարագրվում են, ոչ թե բուն պատերազմական դրվագները, այլ այդ ամենի շողքում կրտսեր սերնդի` երեխաների, վարքագիծը և մոտեցումը։

Մի խումբ տղաներ ականատես են լինում պատերազմի սյուժետից վերցված ներկայացման, ինչի արդյունքում՝ նրանց մեջ արթնանում է ատելության և վրեժխնդիր լինելու իղձը: Տղաները բուռն քննարկումներ էին անում և պլանավորում իրենց գործողությունները. նրանց քաջ ծանոթ ծառը, որի վրա մագլցում էին, բոլորովին էլ մարտի դաշտ չէր, այլ միայն կայսրի կյանքը դաժանորեն «քամելու» մտադրությունների ծննդավայր: Ատելությամբ լցված մտքերի տեղատարափի արդյունքում առաջացած գաղափարը շուտով իրականացվում է: Նրանց հասակակից տղային ծեծում են միայն նրա համար, որ նա այն ազգի ներկայացուցիչ է, ում մասին բացասական կարծիք է կազմել ավագ սերունդը, որ եթե գերմանացի է և չի ատում կայսրին, քանի որ նախընտրում է լինել չեզոք բոլորի հանդեպ, ապա վատ է տրամադրված իրենց հանդեպ։ Հերմանը՝ այդ անմեղ գերմանացի տղան, ով երբեք չէր զգացել ատելության համը, հարձակումից հետո ատեց հենց տղաներին, ովքեր անմիտ և անհիմն ագրեսիա ցուցաբերեցին իր հանդեպ։

Շատերը որոշ հատկանիշներ վերագրում են կոնկրետ ինչ-որ ազգի, ինչը, շատ սխալ է։ Լինելով մի ազգի ներկայացուցիչ, դու չես պարտավորովում ընդունել և համակարծիք լինել այն ամենի հետ, ինչ կատարվում է քո երկրի և հակառակորդի իշխանությունների միջև։

Պատճառն այն է, որ չարացած սրտով մարդը, ամենավաղ տարիքից երեխայի մեջ ատելություն սերմանելով, այլևս չի թողնում ընտրության հնարավորություն, ու միակողմանի տեղեկացված լինելու արդյունքում սերունդը նույն հակասական վերաբերմունքն է ցուցաբերում, անգամ չտարբերակելով անհատի վերաբերմունքը իր նկատմամբ՝ անկախ ազգությունից։